Image

ՀՈւԼՈւՆՔԱԽԱՂ

Loading Events

« All Events

  • This event has passed.

ՀՈւԼՈւՆՔԱԽԱՂ

22.12.2022 @ 19:00 - 21:00

 ՀՈւԼՈւՆՔԱԽԱՂ
պերֆորմատիվ ընթերցում ձմեռային արևադարձին
Հերման Հեսսեյի վերջին վեպը պատմում է մի խորհրդավոր գործառության մասին, որը հիմնված է տիեզերա-բանաստեղծական անալոգիաների վրա, այն է՝ Հուլունքախաղը:
Այս Խաղը՝ որպես «կախարդական թատրոն», ձգտում է լինել բոլոր արվեստների և գիտությունների սինթեզը: Սակայն խաղի կանոնները վեպում չեն նկարագրվում, այլ միայն ակնարկվում: Այս Խաղում երաժշտությունը կենտրոնական դեր ունի՝ միավորված մաթեմատիկայի, աստղագիտության և փիլիսոփայության հետ:
Ներշնչված Հեսսեի վեպով և ուղղորդվելով ազատ ասոցիացիաների դիցաբանական մեթոդով՝ theatrum phonosophicum-ը ստեղծում է տարազգացական պերֆորմատիվ իրադարձություն՝ միասին վերապրելու ձմեռային արևադարձը։
Բ̲Ա̲Ց̲ Կ̲Ա̲Ն̲Չ̲
Փնտրում ենք անհատների, ովքեր հետաքրքրված են մասնակցել «Հուլունքախաղ» տարազգացական իրադարձության իրականացմանը։
Միջոցառմանն ընդառաջ «Առնո Բաբաջանյան» համերգասրահի ՆԵՐՔՆԱՀԱՐԿՈՒՄ տեղի կունենան շաբաթական հանդիպումներ՝ միասին գաղափարներ զարգացնելու նպատակով:

• Լեզուն՝ հայերեն և անգլերեն

• Մանրամասների համար՝ 041699114, 098537991

Details

Date:
22.12.2022
Time:
19:00 - 21:00
Event Categories:
,