Հայաստանի պետական ֆիլհարմոնիան հիմանդրվել է 1930 թվականին:
Գործունեության ողջ ընթացքում Ֆիլհարմոնիան նշանակալի դեր է ունեցել Հայաստանի երաժշտական մշակույթի պահպանման և զարգացման գործում:
Կառույցն իրականացնում է միջազգային համերգային, կրթական և ճանաչողական նախագծեր, կազմակերպում փառատոներ, մրցույթներ, վարպետության դասեր, շնորհանդեսներ, զբաղվում գիտաճանաչողական ֆիլմերի արտադրությամբ և գրահրատարակչությամբ:
Ֆիլհարմոնիայի առաքելությունն է նպաստել երկրի մշակութային դաշտի զարգացմանը՝ ներկայացնելով հայ և համաշխարհային արվեստի լավագույն նմուշները: