Image

Հայաստանի պետական ֆիլհարմոնիան 2007 թվականից իրականացնում է «Դպրոցականի ֆիլհարմոնիա» կրթամշակութային ծրագիրը: Ուսումնական տարվա ընթացքում յուրաքանչյուր ուրբաթ անցկացվում են դաս-համերգներ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում՝ շուրջ 300 աշակերտների ինտերակտիվ մասնակցությամբ։

«Դպրոցականի ֆիլհարմոնիա» ծրագրի շրջանակներում աշակերտները հանդիպում են հանրային ճանաչում ունեցող արվեստագետների, երաժշտական խմբերի հետ՝ ծանոթանում երաժշտական ժանրերին, գործիքներին և ձայնային առանձնահատկություններին։



 

20/06/2025 | 14:00

𝐟𝐢𝐥𝐨 | Զրույցներ ջութակի շուրջ

📆Հունիսի 20
⏱️14:00

𝐟𝐢𝐥𝐨 | Զրույցներ ջութակի շուրջ
Երևանի Կոնստանտին Սարաջյանի անվան երաժշտական դպրոց

🎶Ինչպե՞ս և որտեղ է ծագել գործիքը
🎶Ի՞նչ կախարդանք կա ջութակի 4 լարերի մեջ
🎶Ովքե՞ր են մեծ դեր խաղացել ջութակի կատարողական արվեստի զարգացման գործում,
🎶Ինչի՞ մասին է պատմում նրա բարակ ու կախարդիչ ձայնը։

Դաս-համերգի ընթացքում դուք կստանաք այս հարցերի պատասխանները հենց երաժիշտներից և, իհարկե, կվայելեք ջութակի թովիչ ձայնը՝ Երևանի Կոնստանտին Սարաջյանի անվան երաժշտական դպրոցի սաների կենդանի կատարմամբ։

📞 Մասնակցության համար պետք է միայն նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 98 578 002 հեռախոսահամարին կամ գրելով մեր էջին։
🎫 Մուտքն ազատ է, իսկ մենք անհամբեր սպասելու ենք ձեզ։

 

13/06/2025 | 14:00

𝐟𝐢𝐥𝐨 | Ավանդական երաժշտությունը արդի ժամանակներում

📍Առնո Բաբաջանյան համերգասրահ | ՆԵՐՔՆԱՀԱՐԿ
📆Հունիսի 13
⏱️14:00

𝐟𝐢𝐥𝐨 | Ավանդական երաժշտությունը արդի ժամանակներում
Սևադա Համբարչյան

🎶 Ի՞նչ պատմություն ունի ավանդական երգը, և ի՞նչպես է այն ապրում այսօր՝ մեր օրերում։
🎶 Կարո՞ղ է ավանդական երգը հնչել արդի ժամանակներում՝ նոր մատուցմամբ՝ առանց կորցնելու իր հոգին։
Այս դաս-համերգի ընթացքում դպրոցահասակները կհանդիպեն երաժիշտ Սևադա Համբարչյանի հետ, ով իր կատարումներով կպատմի ավանդական երգի ճանապարհի մասին՝ անցյալից մինչև մեր օրերը։

📞 Մասնակցության համար պետք է միայն նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 98 578 002 հեռախոսահամարին կամ գրելով մեր էջին։
🎫 Մուտքն ազատ է, իսկ մենք անհամբեր սպասելու ենք ձեզ։

 

06/06/2025 | 14:00

𝐟𝐢𝐥𝐨 | Խաղողի երկիր

📍 Առնո Բաբաջանյան համերգասրահ | Ներքնահարկ
📆 Հունիսի 6
🕑 14:00

𝐟𝐢𝐥𝐨 | Խաղողի երկիր
Զանգակի երաժշտական գիրք

Երկու հին բարեկամներ՝ խլուրդն ու խխունջը, ճանապարհ են ընկնում համտեսելու խաղող, մի միրգ՝ օտար իրենց երկրին: Խանութից գնված խաղողից հիասթափված՝ նրանք իրենց դժգոհությունն են արտահայտում երգով: Սակայն կյանքն անսպասելիորեն փոխվում է, երբ նրանք հանդիպում են անուշիկ խատուտիկին:

Դուք էլ միացեք երեք ընկերների ճամփորդությանը՝ բացահայտելու, թե որտեղի՞ց է գալիս խատուտիկը և ի՞նչ անակնկալներ է սպասում նրանց։

📞 Մասնակցության համար պետք է նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 98 578 002 հեռախոսահամարին կամ գրելով մեր էջին։
🎫 Մուտքն ազատ է, իսկ մենք անհամբեր սպասում ենք ձեզ։

___________________________
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա

 

23/05/2025 | 14:00

𝐟𝐢𝐥𝐨 | Մեղեդի, հարմոնիա և ռիթմ

📍 Առնո Բաբաջանյան համերգասրահ | Ներքնահարկ
📆 Մայիսի 23
🕑 14։00

𝐟𝐢𝐥𝐨 | Մեղեդի, հարմոնիա և ռիթմ
Nexus Artists
Նեքսուս արտիստներ
(Աննա Միքայելյան, Արման Պեշտմալջյան, Թամարա Աթանեսյան)

🎨 🎶 Երաժշտությունն էլ ունի գույներ
Դուք գիտե՞ք, որ նկարչության մեջ գոյություն ունեն երեք հիմնական գույներ՝ կարմիր, դեղին և կապույտ։
Իսկ երաժշտության մեջ գույներն ունեն այլ անուններ՝ մեղեդի, հարմոնիա և ռիթմ։

🎵 ի՞նչ է ՄԵՂԵԴԻՆ,
🎶 ինչպե՞ս են հնչյունները միավորվում՝ ստեղծելով ՀԱՐՄՈՆԻԱ,
🥁 և ինչու՞ է ՌԻԹՄԸ կարևոր,
Դաս-համերգի ընթացքում մեր տաղանդավոր արվեստագետները կներկայացնեն, թե ինչպես են այդ «երաժշտական գույները» միավորվում և ստեղծում արվեստ։

📞 Մասնակցության համար պետք է նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 98 578 002 հեռախոսահամարին կամ գրելով մեր էջին։
🎫 Մուտքն ազատ է, իսկ մենք անհամբեր սպասում ենք Ձեզ։
_______________________
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա

 

16/05/2025 | 14:00

𝐟𝐢𝐥𝐨 | Պոեզիան՝ երգ

📍Առնո Բաբաջանյան համերգասրահ | Գրադարան
📆 Մայիսի 16
🕑14:00
𝐟𝐢𝐥𝐨 | Պոեզիան՝ երգ
Լիա Պետրոսյան (պոետ)
Սիմոն Շահմուրադյան (հեղինակ-կատարող)

Երգվող պոեզիա՜ 🎶
Մեր արվեստագետները վստահ են՝ երգվող պոեզիան ապրում է այսօր էլ։
Սայաթ-Նովան կամ ժամանակակից երգող պոետները դրա վառ ապացույցն են։ Լիան և Սիմոնը ունեն իրենց ասելիքը՝ խոսքի և երաժշտության միաձուլմամբ։
Նրանք հրավիրում են տեսնելու պոեզիայի մոգությունը, և թե ինչպես է խոսքը սահուն դառնում երգ։
Գուցե շատերի մեջ էլ թաքնված հեղինակ-կատարող է ապրում։

Դպրոցահասականեր, եկեք միասին բացահայտենք Ձեր թաքնված տաղանդները 😊

📞 Մասնակցության համար պետք է նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 98 578 002 հեռախոսահամարին կամ գրելով մեր էջին։

🎫 Մուտքն ազատ է, իսկ մենք անհամբեր սպասում ենք Ձեզ։
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա

 

09/05/2025 | 14:00

𝐟𝐢𝐥𝐨 | Խորոտիկ

📍 Առնո Բաբաջանյան համերգասրահ
📆 Մայիսի 9
🕑 14:00

𝐟𝐢𝐥𝐨 | Խորոտիկ
Կաթիլ խումբ

🎶 Մայիսի 9-ին «Խորոտիկ» օր է լինելու Կաթիլ խմբի մասնակցությամբ։
Դաս-համերգի ժամանակ ծանոթանալու ենք Հայաստանի տարբեր բնակավայրերի ինքնատիպությանը, հայտնվելու ենք մեզ ժառանգված հայտնի և անհայտ ավանդական երգերի չքնաղ աշխարհում։
💧 Խմբի անդամները տարիներ շարունակ ստեղծագործում են բուն հայկական մեղեդային մտածողության սահմաններում, զուգորդելով ավանդական երաժշտական արժեքները ժամանակակից հնչողության հետ։

📞 Մասնակցության համար պետք է նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 98 578 002 հեռախոսահամարին կամ գրելով մեր էջին։
🎫 Մուտքն ազատ է, իսկ մենք անհամբեր սպասում ենք Ձեզ։