Image

Էքսպերիմենտալ կինո | Կինո լսելու համար

Loading Events

« All Events

  • This event has passed.

Էքսպերիմենտալ կինո | Կինո լսելու համար

27.11.2022 @ 19:00 - 21:00

•  «Առնո Բաբաջանյան» համերգասրահ | Ներքնահարկ
•É̷T̷R̷A̷N̷G̷E̷T̷É̷
Որտեղի՞ց են գալիս պատկերները: Ո՞րն է տարբերությունը երազային պատկերների և այն պատկերների միջև, որոնք մեզ այցելում են արթնության ժամանակ:
Կինոն՝ որպես շարժվող պատկերների արվեստ, կարող է երբեմն բացել այդ գաղտնիքի շղարշը…
Միջոցառումների այս շարքում կներկայացվեն և կքննարկվեն էքսպերիմենտալ ֆիլմեր, որոնք դուրս են կոմերցիոն մեյնսթրիմի շրջանակներից: Դրանք ավելի շատ պատկերների և իրադարձությունների կուտակումներ են, քան լինեար
պատմություններ:
Երբ կառուցվածքային իմաստների կապն անհետանում է, պատկերները սկսում են ազդել մեր գիտակցական վիճակի փոփոխության վրա: Երեկոյի ընթացքում, ավանգարդ ֆիլմերին կփոխհաջորդեն արտեֆակտներ՝ ֆրանսիական «կինո լսելու համար» երաժշտական ավանդույթից: Հնչյունային պատկերներ, որոնք արտացոլվում են տարածքում ու ներթափանցում գիտակցության մեջ:
• Մուտքն ազատ է
• Տեղեկությունների համար՝ 041699114

Details

Date:
27.11.2022
Time:
19:00 - 21:00
Event Categories:
,