Deprecated: Function Yoast\WP\SEO\Conditionals\Schema_Blocks_Conditional::get_feature_flag is deprecated since version Yoast SEO 20.5 with no alternative available. in /var/www/html/wp-includes/functions.php on line 6031

theatrum phonosophicum | Տարազգայական իրադարձությունների շարք ներքնահարկում
Image
   
theatrum phonosophicum-ը մի փորձարարական դաշտ է ստեղծարարությամբ կիսվելու համար

theatrum phonosophicum | Տարազգայական իրադարձությունների շարք ներքնահարկում

Հունվար 18, 2023

Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի ընդհատակը մի մոգական վայր է, մի թաքնված քարանձավ Երևանի կենտրոնում: Այն անվանում են ներքնահարկ, գուցե որովհետև գտնվում է քաղաքի ավելի խորը, ավելի հին շերտում: Այն իրենից ներնկայացնում է միմյանց հետ փոխկապակցված սրահներ՝ տուֆապատ կամարներով: Ներքնահարկը վերջին ժամանակներում դարձել է ստեղծագործական փոխանակման տարածք և երևանյան մշակութային կյանքի նոր հնարավորությունների խառնարան:

2022 թ․-ի նոյեմբեր ամսին մեկնարկել է «ալտերնատիվ» իրադարձությունների մի շարք՝ Theatrum Phonosophocum խորագրով: Իրականում  այս շարքի նախապատմությունն են կազմում 2022թ.-ի տարասկզբին իրականացված երկու միջոցառումները, որոնք են՝ Մի ամսագիր լսելու հրավեր («ակտուալ արվեստ» հրատարակչության հետ համատեղ), և Հեփենինգ Ալեքսանդր Ակրյաբինի համար պերֆորմանս-ընթերցումը (որը համընկնում էր գարնանային գիշերահավասարի հետ):

theatrum phonosophicum-ը մի փորձարարական դաշտ է ստեղծարարությամբ կիսվելու համար, որում ավանդական գիտելիքները խաչաձևվում են էքսպերիմենտալ գործառույթների հետ: Խոսքը գնում է ոչ միայն զուտ գրքային, այլև զգայարանների միջոցով ստացած իմացության մասին: Այստեղից էլ սկիզբ է առնում ձգտումը դեպի արվեստների սինթեզ, դեպի  Gesamtkunstwerk (համապարփակ արվեստի գործ)

Շարքում տեղ կգտնեն տարբեր տիպի ձևաչափեր՝ ընթերցում-փերֆորմանսներ, էքսպերիմենտալ ֆիլմերի ցուցադրություններ, որոնք կզուգակցվեն «կինո լսելու համար» ունկնդրումներով (ակուզմատիկա), համերգներ, լսողական ծեսեր, ինստալացիաներ, ցուցահանդեսներ, քննարկումներ և վորքշոփներ: Այս ամենը՝ փորձելով ներառել բոլոր հինգ զգայարանները՝ ոչ միայն լսողության և տեսողության, այլ գուցե նաև հոտի, համի և շոշափելիքի:

theatrum phonosophicum-ը բացվեց նոյեմբերի 19-ին՝ ֆրանսիացի կոմպոզիտոր Ժան-Կլոդ Էլուայի Shânti  էլեկտրոնային ստեղծագործության հատվածային ունկնդրումով և քննարկմամբ, ինչը մտածված էր որպես հնարավորություն՝ միասին խորհելու պատերազմի և խաղաղության արքետիպերի մասին՝ հնչյունի միջոցով:

Նոյեմբեր, 2022
Լեոպոլդո Սիանո և Շուշան Հյուսնունց

Տարածել հետևյալ հարթակներում