Հայաստանի պետական ֆիլհարմոնիան 2007 թվականից իրականացնում է «Դպրոցականի ֆիլհարմոնիա» կրթամշակութային ծրագիրը: Ուսումնական տարվա ընթացքում յուրաքանչյուր ուրբաթ անցկացվում են դաս-համերգներ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում՝ շուրջ 300 աշակերտների ինտերակտիվ մասնակցությամբ։
«Դպրոցականի ֆիլհարմոնիա» ծրագրի շրջանակներում աշակերտները հանդիպում են հանրային ճանաչում ունեցող արվեստագետների, երաժշտական խմբերի հետ՝ ծանոթանում երաժշտական ժանրերին, գործիքներին և ձայնային առանձնահատկություններին։
10/11/2023 | 14:00
Առնո Բաբաջանյան համերգասրահ | ՆԵՐՔՆԱՀԱՐԿ
Նոյեմբերի 10
14.00
𝐟𝐢𝐥𝐨 | Սևադա Համբարչյան
«Հողից հաց կերտող երգեր»
Մեր ազգային երգադարանում շատ մեծ տեղ ունեն երգերը, որոնք մարդիկ երգել են ցորեն ցանելիս, հանդ գնալիս, եզները գութաններով լծելիս ու վար անելիս, ցորենն աղալիս ու հաց թխելիս։
Հողից հաց կերտող այս երգերը հատուկ նշանակություն և ուժ ունեին հասարակ գյուղացու համար։
Սևադա Համբարչյանը ոչ միայն կկատարի մեր մոգական հացակերտ երգերը, այլև կպատմի դրանց նշանակության ու պատմության մասին։
Մասնակցության համար պետք է միայն նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 98 578 002 հեռախոսահամարին կամ գրելով մեր էջին։
Մուտքն ազատ է, իսկ մենք անհամբեր սպասելու ենք ձեզ։
03/11/2023 | 14:00
Կոմիտասը երեխաների սիրելի երգահաններից է։
Կա՞ երեխա, որ չգիտի Լորիկը, Կաքավիկը կամ Փայտե ձիուկը։
Եթե անգամ կա, ուրեմն առավել ևս եկեք այս ուրբաթ՝ նոյեմբերի 3-ին, լսելու Կոմիտասի գեղեցիկ, հնչեղ ու սրտաբուխ երաժշտությունը՝ Կոմիտասի ազգային քառյակի մասնակցությամբ։
Մասնակցության համար պետք է միայն նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 98 578 002 հեռախոսահամարին կամ գրելով մեր էջին։
Մուտքն ազատ է, իսկ մենք անհամբեր սպասելու ենք ձեզ։
27/10/2023 | 15:00
𝐟𝐢𝐥𝐨 | Չարենցավան | Վարսենիկ Ավանյան
Չարենցավանի երաժշտասեր երեխաներ, մենք գալի՜ս ենք: Ու գալիս ենք ձեզ տեղափոխելու ռոմանսի աշխարհ։
Օպերային երգչուհի Վարսենիկ Ավանյանը պատմելու է՝ ինչպե՞ս է առաջացել հայկական ռոմանսը, ո՞ր կոմպոզիտորներն են ստեղծագործել այս ժանրում ու նպաստել դրա զարգացմանը։
Բանախոսությունն ուղեկցվելու է ռոմանսի կատարումներով։
Մասնակցության համար պետք է միայն նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 98 578 002 հեռախոսահամարին կամ գրելով մեր էջին։
Մուտքն ազատ է, իսկ մենք անհամբեր սպասելու ենք ձեզ։
——————————————————
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա #դպրոցականիֆիլհարմոնիա
#filo
A.Khachatryan Music School
The State Philharmonia of Armenia
20/10/2023 | 14:00
𝐟𝐢𝐥𝐨 | Ցայգ
Դաս-համերգ «Ցայգի» հետ
Մի անգամ մի յուրահատուկ դպրոցում երեխաները հավաքվեցին ու որոշեցին ժողովրդական երգերի հետ «խաղ» անել։ Մի քիչ կիթառ ավելացնել, մի քիչ դաշնամուր։ Հետո էլ փորձեցին լռեցնել գործիքներն ու օգտագործել միայն իրենց ձայնը։ Արդյունքում ստեղծվեց ֆոլկ-ռոք խումբ (հետաքրքիր է, չէ՞, թե այդ ի՜նչ ժանր է), որն ապրեց անգամ, երբ երեխաները ավարտեցին դպրոցն ու սկսեցին գրավել այլ բեմեր։
Խմբի երաժշտությունը կարելի է բնորոշել որպես ֆոլկ-ռոքի և նեոֆոլկի էկլեկտիկ խառնուրդ, որում մեղեդային սոլոներին անսպասելի հաջորդում են ծանր գրուվերը, իսկ հայկական ժողովրդական մեղեդիները վերածվում են հնչեղ բազմաձայնությունների:
Ու եթե դու էլ ինձ պես բառերով չպատկերացրիր՝ ինչպես են հնչում սոլոներն ու գրուվերները, արի՛ հոկտեմբերի 20-ին Առնո Բաբաջանյան համերգասրահ՝ բացահայտելու ֆոլկ-ռոքի հետաքրքիր ժանրը կենդանի կատարումների ու երաժիշտների հետ հարցուպատասխանի միջոցով։
Մասնակցության համար պետք է միայն նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 98 578 002 հեռախոսահամարին կամ գրելով մեր էջին։
Մուտքն ազատ է, իսկ մենք անհամբեր սպասելու ենք ձեզ։
_________________________________
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա
#դպրոցականի_ֆիկհարմոնիա
#ցայգ
13/10/2023 | 14:00
Երեխաներին հարցրե՞լ եք՝ ինչ են հասկանում, երբ ասում են արվեստ։
Ֆիլոյի մեր երեխաները այս հարցին այնքա՜ն տարբեր պատասխաններ են տալիս։ Մեկի համար արվեստը երգն է, մյուսի համար՝ Սարյանի գունագեղ պատկերները, իսկ մեկ այլ երեխայի համար ազգային պարերը։
Երաժշտագետ Աստղիկ Մարտիրոսյանն էլ արվեստը տեսնում է ծառի տեսքով ու երեխաների հետ ուսումնասիրում արվեստը որպես հաստաբուն, սաղարթախիտ ծառ, որի ամեն ճյուղ ու տերև արվեստի մի գործ է՝ մեծ ու փոքր, հայտնի և անհայտ։ Այս ուրբաթ՝ հոկտեմբերի 13-ին, եկե՛ք Ֆիլո՝ արվեստածառ նկարելու, զրուցելու և բացահայտելու արվեստի աշխարհը։
Մասնակցության համար գրանցվել՝ զանգահարելով 098 578002 հեռախոսահամարով, կամ գրել մեր էջին:
«Առնո Բաբաջանյան» համերգասրահ | ՆԵՐՔՆԱՀԱՐԿ
Մուտքն ազատ է:
06/10/2023 | 14:00
Հերթական հանդիպումը նվիրված է ստեղծագործելուն` կոմպոզիտոր, կոնտրաբասահար Դեյվ Գյոդակյանի բանախոսությամբ։
Զրուցելու ենք ստեղծագործական վերելքների ու ճգնաժամերի, երաժշտական կոմպոզիցիաներ ստեղծելու առանձնահատկությունների և շատ ու շատ այլ թեմաների մասին։ Մանրամասների համար` 098578002 կամ գրել մեր էջին:
«Առնո Բաբաջանյան» համերգասրահ | ՆԵՐՔՆԱՀԱՐԿ
Մուտքն ազատ է: