ՊԱՐԻ ԵՎ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ • Գրող և կոմպոզիտոր Միշել Պետրոսյանը, Hallet Eghayan բալետային ընկերությունը և Assonance անսամբլը ներկայացնում են պարի, երաժշտության և գրականության եզակի համադրությամբ ներկայացում։ • Այս բացառիկ ստեղծագործությունն ընդլայնում է կոմպոզիցիայի և խորեոգրաֆիայի ժանրային սահմանները: Պարային բեմադրության հեղինակը բալետմայստեր Միշել Ալե Էգայանն է, ներկայացման երաժշտությունը հեղինակել են կոմպոզիտորներ Արամ Հովհաննիսյանը և Միշել Պետրոսյանը, […]
«Առնո Բաբաջանյան» համերգասրահի Ներքնահարկում նոյեմբերից մեկնարկում է ամենամսյա «ալտերնատիվ» միջոցառումների շարք՝ «Theatrum Phonosophicum. Տարազգայական իրադարձություններ» խորագրով: Շարքը կբացվի ֆրանսիացի կոմպոզիտոր Ժան-Կլոդ Էլուայի “Shânti” էլեկտրոնային ստեղծագործության հատվածային ունկնդրումով և քննարկմամբ: “Shânti”-ն ստեղծվել է 1972-73 թվականներին, Քյոլնի WDR էլեկտրոնային ստուդիայում: Սանսկրիտից թարգմանաբար «shânti» նշանակում է խաղաղություն: Սակայն Էլուայի Shânti-ն լոկ պացիֆիստական ստեղծագործություն չէ: Պարադոքս է, բայց այն, […]
Նոյեմբերի 20-ին, ժամը 19:00-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի համերգը։ Մենակատարներ՝ • Վարդան Բադալյան • Եվա Եգանյան • Մավր Մկրտչյան • Տաթևիկ Սարգսյան • Արտակ Ստեփանյան • Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Նորայր Դավթյան • Տոմսերի և տեղեկությունների համար՝ 098 881717 Հայաստանի պետական ֆիլհարմոնիա (Աբովյան 2)
• «Առնո Բաբաջանյան» համերգասրահ | Ներքնահարկ ՈւՆԿ•ՆԴԻՐ շաբաթական աշխատարաններ • Թվում է՝ լսելը բնական երևույթ է, որ հասու է յուրաքանչյուրին, ակայն, մի էական տարբերություն կա պարզապես լսելու և ունկնդրելու միջև: Ունկնդրելն իրականում արվեստ է, որը կարող է մեծապես հարստացնել աշխարհում մեր գոյությունը: • Երբեմն նույնիսկ պրոֆեսիոնալ երաժիշտները սովոր չեն իրապես լսել այն, ինչ կատարում են, […]
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող «Երիտասարդ կոմպոզիտորների մրցութ - փառատոնի» շրջանակներում, նոյեմբերի 25-ին, ժամը 17։00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա հանդիպում ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանի հետ։ • Քննարկման թեման` երաժշտական կրթության դերը ստեղծարարության զարգացման գործում •Ծրագիրն իրականացնում է «Դիվիզի» արվեստների սինթեզ մշակութային հասարակական կազմակերպությունը Նախագծի գործընկերներ՝ • Հայաստանի պետական ֆիլհարմոնիա • Երևանի […]
𝐘𝐄𝐑𝐄𝐕𝐀𝐍 𝐉𝐀𝐙𝐙 𝐅𝐄𝐒𝐓 Նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 2-ը Երևանը կրկին ջազի մասին է: Նոյեմբերի 25-ին, երևանյան ջազ փառատոնի շրջանակներում «Առնո Բաբաջանյան» համերգասրահը կհյուրընկալի Հայաստանի լավագույն դաշնակահարներին: Սոլո ելույթներով հանդես կգան առաջատար և վաստակավոր երաժիշտներ՝ • Լևոն Մալխասյանը • Վահագն Հայրապետյանը • Խաչիկ Սահակյանը • Կարեն Մամիկոնյանը • Տեղեկությունների համար զանգահարել՝ 010 56 95 54, 098881717 Հայաստանի […]
Նոյեմբերի 26-ին (շաբաթ), ժամը 19:00-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահը կհյուրընկալի ՆՈՎԱ ժողովրդական նվագարանների անսամբլին։ «ԴԵՊԻ ԼՈՒՅՍ» խորագրով համերգային ծրագիրն իրապես ուղղորդում է դեպի ազգային մշակույթի լուսավոր մշակումները։ • Գրիգոր Առաքելյան (հայկական վիոլա) • Ավագ Մարգարյան (բլուլ) • Մոնիկա Նազարյան (վոկալ) • Նարեկ Կազազյան (քանոն) • Արման Առաքելյան (մեներգիչ) • Լուսին Վանես (մեներգչուհի) Գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ մշակույթի […]
• «Առնո Բաբաջանյան» համերգասրահ | Ներքնահարկ •É̷T̷R̷A̷N̷G̷E̷T̷É̷ Որտեղի՞ց են գալիս պատկերները: Ո՞րն է տարբերությունը երազային պատկերների և այն պատկերների միջև, որոնք մեզ այցելում են արթնության ժամանակ: Կինոն՝ որպես շարժվող պատկերների արվեստ, կարող է երբեմն բացել այդ գաղտնիքի շղարշը... Միջոցառումների այս շարքում կներկայացվեն և կքննարկվեն էքսպերիմենտալ ֆիլմեր, որոնք դուրս են կոմերցիոն մեյնսթրիմի շրջանակներից: Դրանք ավելի շատ […]
Նոյեմբերի 30-ին, ժամը 19:00-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա «Կադանս» անսամբլի համերգը: Հայ-արգենտինական տրամադրություն, որ Կադանս անսամբլը մատուցում է հանդիսատեսին՝ 2004 թվականից ի վեր։ •Ծրագրում՝ Աստոր Պիացոլա • Տեղեկություններրի համար՝ 098 88 17 17
«Առնո Բաբաջանյան» համերգասրահ | ՆԵՐՔՆԱՀԱՐԿ Ոմանք երաժշտության մեջ գտնում են հնչյուններ, ոմանք՝ պատկերներ, ոմանք՝ երկուսն էլ: Հայկ Գրիգորյանի (շեփոր) և Վահագն Հայրապետյանի (դաշնամուր) ջազային INSIDE SOUND պերֆորմանսը երաժշտության և պատկերների կենդանի համաձուլում է, որի ականատեսը կարող եք դառնալ դեկտեբերի 2-ին, ժամը 19:00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահի ՆԵՐՔՆԱՀԱՐԿՈՒՄ: Ներքնահարկի տարածքում ցուցադրված կլինեն նաև Հայկ Գրիգորյանի աշխատանքները: Արտիստի […]
Դեկտեմբերի 4-ին և 9-ին, Երևանում և Թբիլիսիում համատեղ համերգներով հանդես կգան «Հովեր» պետական կամերային երգչախումբը (Խմբավարներ՝ Սոնա Հովհաննիսյան, Նարինե Ոսկանյան) և «Վրացական սինֆոնիետտա» Թբիլիսիի պետական կամերային նվագախումբը (Գեղ. ղեկավար՝ Գիորգի Կերելաշվիլի)։ • Երևանում համերգը տեղի կունենա դեկտեմբերի 4-ին, ժամը՝ 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը (Իսահակյան 1)։ • Թբիլիսիում՝ դեկտեմբերի 9-ին, ժամը՝ 19:00-ին, Շ. Ռուսթավելու անվան պետական […]