Ռազմիկ Դավոյան | Ռեքվիեմ
Հայ մեծանուն բանաստեղծներից մեկի՝ Ռազմիկ Դավոյանի կոթողային գլուխգործոց՝ «Ռեքվիեմ» պոեմի նոր, ամբողջական հրատարակությանը նվիրված երեկո։ Բացառիկ հնարավորություն ներկա լինելու գրական-երաժշտական միջոցառման, որի ընթացքում կհնչեն հատվածներ «Ռեքվիեմ»-ից` ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Գրետա Մեջլումյանի կատարմամբ, ինչպես նաև երգիչ, կոմպոզիտոր Վահան Արծրունու երգերը՝ գրված Ռ. Դավոյանի բանաստեղծությունների հիման վրա։ • Տոմսերի և տեղեկությունների համար՝ +374 98 881717
Լսի՛ր | Մարզային համերգաշար | Գյումրի
Հայաստանի պետական ֆիլհարմոնիան, ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի չորս մարզերում իրականացնում է միջազգային համերգաշար՝ չորս աշխարհահռչակ երաժիշտների մասնակցությամբ։ Նախագիծը կմեկնարկի Գյումրիում, դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմովի մենահամերգով։ Ապրիլի 25-ին, ժամը 19:00 անվանի երաժիշտը հանդես կգա Գյումրու կամերային երաժշտության դահլիճում՝ կատարելով Վ․ Ա․ Մոցարտի, Ֆ․ Շոպենի, Յ․ Բրամսի, Վ․ Սիլվեստրովի և Կոմիտասի ստեղծագործությունները։ Հաջորդ օրը՝ ապրիլի 26-ին, նույն […]
Ռուբեն Հախվերդյան
Ապրիլի 26-ին, ժամը 19:00, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Ռուբեն Հախվերդյաի համերգը:
Ալեքսեյ Լյուբիմով | Դաշնամուրի լեգենդը
Ապրիլ 27-ին, ժամը՝ 19:00-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահը կյուրընկալի աշխարհահռչակ դաշնակահար, ՌԴ ժողովրդական արտիստ Ալեքսեյ Լյուբիմովին: Ծրագրում՝ • Իգոր Ստրավինսկի - Serenade in A • Կոմիտաս - Յոթ երգ դաշնամուրի համար • Տ․ Մանսուրյան - Նոստալգիա • Վ․ Սիլվեստրով - Նոստալգիա • Ա․ Պյարտ - Für Alina • Վ․ Ա․ Մոցարտ - Սոնատ թիվ 8, KV […]
ԵՎԳԵՆԻ ՊՈԲՈԺԻ ՔԱՌՅԱԿ
Եվգենի Պոբոժիի քառյակը ներկայացնում է ժամանակակից հեղինակային իմպրովիզացիոն երաժշտություն՝ տարբեր ոճերի և մշակույթների ազդեցությամբ: Ջազ, ֆանկ, հիփ-հոփ, բլյուզ, էթնո, ժամանակակից ակադեմիական երաժշտության տարրեր: Այս ամենը ներդաշնակուրեն միահյուսված է Եվգենի Պոբոժիի երաժշտության մեջ։ • Եվգենի Պոբոժի՝ կիթառ • Դավիթ Մելքոնյան՝ սաքսոֆոն • Անտոն Դավիդյանց՝ բաս • Արման Մնացականյան՝ հարվածայիններ • Տեղեկությունների համար՝ 098 88 17 17
Արամ Խաչատրյան 120 | Կամերային երաժշտություն
Արամ Խաչատրյանը դասվում է ՅՈՒՆԵՍԿՈՅԻ 20-րդ դարի ամենահայտնի կոմպոզիտորների շարքում: Սակայն նրա ներդրումը հայ դասական երաժշտության մեջ վեր է ցանկացած միջազգային կոչումից: Խաչատրյանի հիշատակի օրը՝ մայիսի 1-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում անկասկած պետք է հնչի Արամ Խաչատրյան: Կհնչեն մեծն կոմպոզիտորի կամերային ժանրի մի շարք ստեղծագործություններ։ Ծրագրում՝ • ՕՐՈՐՈՑԱՅԻՆ դաշնամուրային տրիոյի համար (1926) • ՍՈՆԱՏ-ՄՈՆՈԼՈԳ մենանվագ ջութակի […]