Image

Լսի՛ր | Մարզային համերգաշար | Գյումրի

Loading Events

« All Events

  • This event has passed.

Լսի՛ր | Մարզային համերգաշար | Գյումրի

25.04.2023 @ 19:00 - 26.04.2023 @ 14:00

Հայաստանի պետական ֆիլհարմոնիան, ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի չորս մարզերում իրականացնում է միջազգային համերգաշար՝ չորս աշխարհահռչակ երաժիշտների մասնակցությամբ։
Նախագիծը կմեկնարկի Գյումրիում, դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմովի մենահամերգով։
Ապրիլի 25-ին, ժամը 19:00 անվանի երաժիշտը հանդես կգա Գյումրու կամերային երաժշտության դահլիճում՝ կատարելով Վ․ Ա․ Մոցարտի, Ֆ․ Շոպենի, Յ․ Բրամսի, Վ․ Սիլվեստրովի և Կոմիտասի ստեղծագործությունները։
Հաջորդ օրը՝ ապրիլի 26-ին, նույն դահլիճում Ալեքսեյ Լյուբիմովը վարպետության դաս կանցկացնի տեղի երիտասարդ երաժիշտների մասնակցությամբ։
Միջոցառումների մուտքն ազատ է
• Տեղեկությունների համար՝ 010 56 95 54
• Ծրագրի գործընկերներ՝ Գյումրու քաղաքապետարան, ՀԲԸՄ Հայաստան, Նիկո Արթ Գալերի

Details

Start:
25.04.2023 @ 19:00
End:
26.04.2023 @ 14:00
Event Category: