Image

Էքսպերիմենտալ կինո | Կինո լսելու համար | The State Philharmonia of Armenia

Loading Events

« All Events

  • This event has passed.

Էքսպերիմենտալ կինո | Կինո լսելու համար

25.02.2023 @ 19:00 - 21:00

• «Առնո Բաբաջանյան» համերգասրահ | ՆԵՐՔՆԱՀԱՐԿ
Որտեղի՞ց են գալիս պատկերները:
Ո՞րն է տարբերությունը երազային պատկերների և այն պատկերների միջև, որոնք մեզ այցելում են արթնության ժամանակ: Կինոն՝ որպես շարժվող պատկերների արվեստ, կարող է երբեմն բացել այդ գաղտնիքի շղարշը…
Միջոցառումների այս շարքում կներկայացվեն և կքննարկվեն էքսպերիմենտալ ֆիլմեր, որոնք դուրս են կոմերցիոն մեյնսթրիմի շրջանակներից: Դրանք ավելի շատ պատկերների և իրադարձությունների կուտակումներ են, քան լինեար պատմություններ:
Երբ կառուցվածքային իմաստների կապն անհետանում է, պատկերները սկսում են ազդել մեր գիտակցական վիճակի փոփոխության վրա: Երեկոյի ընթացքում, ավանգարդ ֆիլմերին կփոխհաջորդեն արտեֆակտներ՝ ֆրանսիական «կինո լսելու համար» երաժշտական ավանդույթից: Հնչյունային պատկերներ, որոնք արտացոլվում են տարածքում ու ներթափանցում գիտակցության մեջ:
 Մուտքն ազատ է
• Տեղեկությունների համար՝ 041699114

Details

Date:
25.02.2023
Time:
19:00 - 21:00
Event Category: