Image

Նորայր Քարտաշյան և Մենուա․ «Ծիրանի ծառ»

Գնել Տոմս
Loading Events

« All Events

  • This event has passed.

Նորայր Քարտաշյան և Մենուա․ «Ծիրանի ծառ»

Մարտ 04, 19:00 - 21:00

Մարտի 4-ին, ժամը 19:00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա Նորայր Քարտաշյանի և ՄԵՆՈՒԱ խմբի «Ծիրանի ծառ» խորագրով համերգը։
ՄԵՆՈՒԱ խումբը հիմնադրվել է 2015թ.-ին, նպատակ ունենալով ներկայացնել հայկական գործիքային երաժշտության ավանդույթները՝ պրոֆեսիոնալ մեկնաբանությամբ։ Խմբի նվագացանկում ներառված են ինչպես հայկական ֆոլկլորային, այնպես էլ խմբի հիմնադիր Նորայր Քարտաշյանի ստեղծագործությունները։
Մենուան ներկայացնում է հայկական փողային նվագարանների հինգ ընտանիք՝ դուդուկ, բլուլ, շվի, պարկապզուկ և զուռնա։
ՄԵՆՈՒԱ խմբի երաժիշտներն են՝ Նորայր Քարտաշյան (փողային նվագարաններ), Գրիգոր Դավթյան (հարվածային նվագարաններ), Արթուր Մկրտումյան (փողային նվագարաններ), Էդգար Պետրոսյան (փողային նվագարաններ), Գրիգոր Քարտաշյան (փողային նվագարաններ), Լևոն Առաքելյան (թավջութակ)

Մանրամասներ

Ամսաթիվ
Մարտ 04
Ժամ
19:00 - 21:00