Image

ՆԱՂԱՇ «Երգեր իմաստության»

Գնել Տոմս
Loading Events

« All Events

  • This event has passed.

ՆԱՂԱՇ «Երգեր իմաստության»

21.01.2022 @ 19:00 - 21:00

Հունվարի 21-ին «Նաղաշ» անսամբլը «Առնո Բաբաջանյան» համերգասրահում ներկայացնում է Ջոն Հոդյանի նոր ստեղծագործությունները:
Ծրագրում հնչում են 13-րդ դարի հայ բանաստեղծ Կոստանդին Երզնկացու տաղերի վրա հիմնված «Աստվածային իմաստության երգեր» ժողովածուի ստեղծագործությունները՝ ընգրկելով նաև ստեղծագործություններ «Կարոտի երգեր» ժողովածուից:
«Նաղաշ» անսամբլի համերգները Գերմանիայի դասական երաժշտության ամենահայտնի ռադիոկայանի՝ BR Klassik-ի կողմից բնութագրվել են որպես «հայ ժողովրդական և հոգևոր երաժշտության խորը և հուզիչ միախառնում՝ նոր դասական երաժշտության համադրությամբ», իսկ Rolling Stone-ի կողմից՝ որպես «նրբագեղ խորհրդացության ակնթարթ», իսկ ֆրանսիական Trans Musicales-ը գրում է. «Նաղաշի երաժշտության հոգևոր գեղեցկությունը արթնացնում է ուրախության և էքստազի միախառնում»։
Երաժշտությունը՝ Ջոն Հոդյանի
Խոսքերը՝ Կոնստանդին Երզնկացու(13-րդ դար) և Մկրտիչ Նաղաշի (15-րդ դար):
«Նաղաշ» անսամբլ
Հասմիկ Բաղդասարյան (սոպրանո)
Տաթևիկ Մովսեսյան (սոպրանո)
Արփինե Տեր-Պետրոսյան (ալտ)
Հարություն Չքոլյան (դուդուկ, շվի, պկու)
Արամայիս Նիկողոսյան (ուդ)
Տիգրան Հովհաննիսյան (դհոլ, դափ)
Ջոն հոդյան (կոմպոզիտոր, դաշնամուր)

Details

Date:
21.01.2022
Time:
19:00 - 21:00
Event Categories:
,