Image

Moscow Classic Ensemble - Ամառային համերգ

Loading Events

« All Events

  • This event has passed.

Moscow Classic Ensemble – Ամառային համերգ

14.08.2021 @ 19:00 - 21:00

Օգոստոսի 14-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում «Ամառային համերգով» հանդես կգա Moscow Classic Ensemble-ը:
Խմբի ինքնատիպ մշակումները նրբորեն միաձուլում են տարբեր երաժշտական ժանրեր: Համերգի ընթացքում կհնչեն դասական կոմպոզիտորների հազվադեպ հնչող մանրանվագներ և ջազային մեղեդիներ: Միայն այս անսամբլի կատարմամբ կարելի է ունկնդրել Արամ Խաչատրյանի «Սուսերով պարի» գործիքավորումը բուգի-վուգի ոճով:
Moscow Classic Ensemble-ի երաժիշտները, միջազգային մրցույթների դափնեկիրներ են, որոնք մշտապես փնտրում են նոր մեղեդիներ և ժանրեր։ Օգոստոսի 14-ին Moscow Classic Ensemble-ի ամառային համերգի ծրագրում կհնչեն Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Իգոր Ստրավինսկու, Անտոնին Դվորժակի, Էդվարդ Գրիգի, Մոդեստ Մուսորգսկու ստեղծագործությունների յուրօրինակ գործիքավորումները:
Եվ դա դեռ ամենը չէ: Moscow Classic Ensemble-ի երիտասարդ մենակատարները Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի ակադեմիական միջավայրում հանդիսատեսին կներկայացնեն դասական էստրադայի հայտնի ստեղծագործություններ և օգոստոսյան երեկոյի ընթացքում ունկնդիրներին կպարգևեն ամառային տրամադրություն:
Երաժիշտներ՝
Անդրեյ Յուրգենսոն (կլարնետ), Մաքսիմիլիան Կատենին (ֆագոտ), Մարկ Ռևին (գալարափող)
Բեկդոոլոտ Միրզագուլով (հոբոյ), Մարգարիտա Գալկինա (ֆլեյտա)
Երիտասարդ մենակատարներ՝
Արին Քալաշյան, Մարիամ Քալաշյան, Ագին Վոլեն, Անդրեյ Վոլեն
Հրավիրված մենակատար՝ Անդրեյ Շեյկո (դաշնամուր)
Ծրագրում՝ Առնո Բաբաջանյան, Արամ Խաչատրյան, Իգոր Ստրավինսկի, Յոզեֆ Հայդն, Էդվարդ Գրիգ, Կլոդ Դեբյուսի, Մոդեստ Մուսորգսկի

Details

Date:
14.08.2021
Time:
19:00 - 21:00