Image

«Լուսանում է ամեն խավար…». երեկո՝ նվիրված Խաչատուր Ավետիսյանի 95-ամյակին | The State Philharmonia of Armenia

Loading Events

« All Events

  • This event has passed.

«Լուսանում է ամեն խավար…». երեկո՝ նվիրված Խաչատուր Ավետիսյանի 95-ամյակին

23.05.2021 @ 19:00 - 21:00

Մայիսի 23-ին, ժամը 19:00-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա հայ կոմպոզիտոր, քանոնահար Խաչատուր Ավետիսյանի 95-ամյակին նվիրված «Լուսանում է ամեն խավար…» խորագրով հոբելյանական երեկոն:
Համերգին ելույթ կունենան՝
  • Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Նորայր Դավթյան)
  • «Նարեկացի» նվագախումբը (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ Արտեմ Խաչատուր)
  • ԵՊԿ օպերային ստուդիայի երգչախումբը (խմբավար՝ Գայանե Սահակյան)
  • Հայաստանի պարի պետական անսամբլը (գլխավոր բալետմայստեր՝ ՀՀ վաստակավոր արտիստ Ասատուր Կարապետյան)
  • Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթը (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյան)
Մենակատարներ՝
Լուսինե Ազարյան, Գուրգեն Բավեյան, Նունե Բադալյան, Վարդան Բադալյան, Արսեն Գրիգորյան (Ասո), Մավր Մկրտչյան, Եվա Եգանյան
Նախագծի գեղարվեստական ղեկավար՝ Միքայել Ավետիսյան
Միջոցառման կազմակերպիչ՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիա
Երեկոյի ընթացքում կհնչեն Խաչատուր Ավետիսյանի ստեղծագործությունները:

Details

Date:
23.05.2021
Time:
19:00 - 21:00