Image

ՖԱԲՈՒԼԱ | լուսանկարչական ցուցահանդես և հնչյունային ինստալացիա

Loading Events

« All Events

  • This event has passed.

ՖԱԲՈՒԼԱ | լուսանկարչական ցուցահանդես և հնչյունային ինստալացիա

17.07.2023 @ 17:00 - 31.07.2023 @ 19:00

|Recurring Event (See all)

One event on 06.05.2024 at 17:00

• ՆԵՐՔՆԱՀԱՐԿ
• Լուսանկարչական ցուցահանդես | Մանե Հովհաննիսյան
• Հնչյունային ինստալացիա | theatrum phonosophicum
ՖԱԲՈՒԼԱ-ի հիմքում ընկած է մարդկանց, առարկաների և վայրերի փոխհարաբերությունները ցույց տալու ցանկությունը: Լուսանկարչի համար առավել հետաքրքրություն են ներկայացնում այն պահերը, երբ թվում է թե, մարդիկ դառնում են տոտեմ, իսկ առարկաները շնչավորվում են: Դա այն է, ինչ նա անվանում է «մոգական վավերագրություն»:
Լուսանկարչական շարքը իրականացվել է 2017-2019թթ.-ին երկու տարբեր վայրերում. առաջինը դա Շուշան Հյուսնունցի և Լեոպոլդո Սիանոյի (ՖԱԲՈՒԼԱ-ի կերպարներ) բնակարանն էր գերմանական Քյուրտեն գյուղում՝ Ռայնլանդի անտառներում: Երկրորդը կինոգետ Շագա Յուզբաշյանի լեգենդար բնակարանն է Երևանում, որտեղ զույգը առիթ էր ունեցել որոշ ժամանակ բնակվելու:
Շարքի վիզուալ կերպարները մարմնավորելուց բացի , Շուշան Հյուսնունցը և Լեոպոլդո Սիանոն (Մանե Հովհաննիսյանի լուռ ու գաղտնի հանցակիցները), ովքեր նաև theatrum phonosophicum-ի հիմնադիրներն են, ստեղծել են հնչյունային ինստալացիա հատուկ այս ցուցահանդեսի համար: Այն հիմնված է տեղհատուկ ձայնագրությունների վրա, որոնք իրականացվել են նշված երկու բնակարաններում: Արդյունքում ստացվել է երկու ակուստիկ տարածքների, երկու տարբեր «իրականությունների» շերտավորում, որը լսելի կլինի ցուցահանդեսի տևողության ողջ ընթացքում:
• Ազդագրերի ձևավորում՝ Նուշ Պետրոսյան
• Մուտքն ազատ է
• Տեղեկությունների համար՝ 098537991

Details

Start:
17.07.2023 @ 17:00
End:
31.07.2023 @ 19:00
Event Category: