Image

«Դիոտիմա» քառյակ | Վարպետության դասեր

Loading Events

« All Events

  • This event has passed.

«Դիոտիմա» քառյակ | Վարպետության դասեր

22.09.2023

Առաջին անգամ Հայաստանում վարպետության դասերով և համերգով հանդես կգա աշխարհահռչակ «Դիոտիմա» քառյակը։
Խումբը հիմնադրվել է 1996 թ․ Փարիզի ազգային կոնսերվատորիայի շրջանավարտների կողմից՝ կարճ ժամանակ անց դառնալով մեր ժամանակների ամենաառաջադեմ և հաջողակ երաժշտական անսամբլներից մեկը։
Քառյակի երկացանկում հիմնականում 20-րդ դարի և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ են։
Երաժշտական քննադատները նշում են, որ անգամ դասական հանրածանոթ գործերն այս լարային քառյակի կատարմամբ հնչում և ընկալվում են նորովի։
  • Սեպտեմբերի 22-ին «Դիոտիմա» քառյակի անդամներ Յուն-Պեն Չժաոն (առաջին ջութակ), Լեո Մարիլյեն (երկրորդ ջութակ), Ֆրանկ Շևալյեն (ալտ) և Պյեռ Մոռլեն (թավջութակ) վարպետության դասեր կանցկացնեն Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի սաների մասնակցությամբ։
  • Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 23-ին, ժամը 19։00 «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա «Դիոտիմա» քառյակի համերգը 
Ծրագրում՝
  • Դյորդ Լիգետի – Լարային կվարտետ թիվ 1 Métamorphoses nocturnes (1954)
  • Լեոշ Յանաչեկ – Լարային կվարտետ թիվ 2 Lettres intimes (1928)
  • Լյուդվիգ վան Բեթհովեն – Լարային կվարտետ թիվ 15, ստ․ 132 (1825)
Նախագիծն իրականացվում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ։

Details

Date:
22.09.2023
Event Category: