Image

Ժամանակակից երաժշտություն

Loading Events

« All Events

  • This event has passed.

Ժամանակակից երաժշտություն

06.02.2023 @ 19:00 - 21:00

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ | ԻՄՊՐՈՎԻԶԱՑԻԱ
Ժամանակակից երաժիշտների այս հանդիպումը հնարավորություն է լսելու և հետևելու իմպրովիզների ստեղծման շղթայական ընթացքին: Կլինեն նաև ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Քրիստինե Ղազարյանն այն հազվադեպ տավղահարներից է, որ ներկայացնում է նոր իմպրովիզի և ժամանակակից ակադեմիական երաժշտությունը: Համագործակցել է «ԱԽԷ» ինժեներական թատրոնի և մի շարք հայ և այլազգի երաժիշտների հետ:
Ալեքսեյ Իվանովը ակուստիկ և էլեկտրոնային հարվածային գործիքների վարպետ է՝ Սանկտ Պետերբուրգից: Ռուսաստանում և եվրոպական շատ երկրներում համագործակցում է մի շարք իմպրովիզացիոն և էքսպերիմենտալ նախագծերի հետ: Ունի նաև իր հեղինակային հաջողված ծրագրերը:
Անդրեյ Պոպովսկին INTONEMA լեյբլի իմպրովիզատորների միության անդամ է: Իր էքսպերիմենտալ նախագծերում շատ է աշխատում ջութակի և էլեկտրո կիթառի հետ, ինչպես նաև տարբեր առարկաների, ձայների և արձագանքների հետ:

• Դավիթ Բալասանյանը կոմպոզիտոր և դաշնակահար է, բազմաթիվ միջազգային փառատոնների մրցանակակիր է, ում ստեղծագործությունները հնչել են աշխարհի տարբեր երկրների բեմերից: Էքսպերիմենտալ նախագծեր է իրականացնում տարբեր երաժիշտների հետ, ինչպես նաև հայտնի է իր ազատ իմպրովիզացիոն կատարումներով:

Մուտքն ազատ է
Տեղեկությունների համար՝ 010 56 95 54

Details

Date:
06.02.2023
Time:
19:00 - 21:00
Event Category: