Image

Ainara López | theatrum phonosophicum

Loading Events

« All Events

  • This event has passed.

Ainara López | theatrum phonosophicum

10.04.2022 @ 19:00 - 21:00

•10.04.2022, 19:00
• Սերգեյ Փարաջանովի թանգարան
• Տեղեկությունների համար՝ 010 538473
Աինարա Լոպեզ
«Միջամտություններ հիշողության հետ»
(Հուշային քարտեզագրություններ)
Ասնամուս
(Նվիրում Սերգեյ Փարաջանովին)
Հնչյունային կոլաժի հեղինակներ՝ Լեոպոլդո Սիանո և Շուշան Հյուսնունց
(theatrum phonosophicum)

Այս իմպրովիզացիան իմ «Հուշային քարտեզագրություններ» նախագծի մի մասն է, որում ես ստեղծում եմ անձնական հիշողություններիս պոետիկ քարտեզները, ներգրավվելով դրանց մեջ` այլ մարդկանց հուշերը:
Այս անգամ ես եկա Հայաստան, որպեսզի ուսումնասիրեմ Փարաջանովի աշխատանքը, որով հրապուրված եմ արդեն տարիներ ի վեր:
Շրջելով Երևանի փողոցներում, լսելով տարբեր պատմություններ, հանդիպելով նրա մեմուարներին՝ ես բացահայտում եմ իմ հին հուշերը՝ ուրիշների հուշերի միջոցով: Հուշեր, որ կապված են տարածքի, ցանկության, հրաշքի, մահվան և սիրո հետ…
Այս իմպրովիզացիան, որը ես անվանում եմ «Նիգյար» կամ «Կորուստ», պատմում է նաև իմ հարաբերության մասին մի բանի հետ, որը ես խորապես սիրում էի և որը մի օր անհետացավ…
Ի՞նչ է մեզ մնում անցյալից: Հետքեր տարածքում, լույսի անտեսանելի կայծեր, նախնիների ստվերներ…
(Աինարա Լոպեզ)
—————–
“Ասնամուս” հնչյունային կոլաժի մասին.
Ամենակարևորը շրջանակն է: Փարաջանովի ֆիլմերը պատկերների, հնչյունների, խորհրդավոր գործողություննների ֆանտաստիկ ասեմբլաժ են: Երևակայության ուժը կարող է վերափոխել նույիսկ «աղբը»: Կոլաժի երաժշտություն: Սյուռեալիստական բազմաձայնություն (կիչի և սրբազանի եզրագծին), ավանդական բանականությունից անդին: Սերգեյ Փարաջանովը Կուրտ Շվիթերսի, Ջուզեպե Ձեվոլայի, Պիեռ Շեֆերի և այլ «էքսցենտրիկ»-ների շրջապատում: Օտարը…

Details

Date:
10.04.2022
Time:
19:00 - 21:00
Event Category: