Image

«ՆԱՂԱՇ» ԱՆՍԱՄԲԼ

Գնել Տոմս
Loading Events

« All Events

  • This event has passed.

«ՆԱՂԱՇ» ԱՆՍԱՄԲԼ

March 23 @ 19:00 - 21:00

📍 «Առնո Բաբաջանյան» համերգասրահ
📆 Մարտ 23 (շաբաթ)
⏰ Ժամը՝ 19։00

«ՆԱՂԱՇ» ԱՆՍԱՄԲԼ

«Հին Հայաստանի ձայնը՝ վերաիմաստավորված 21-րդ դարի համար»
Տիգրան Մանսուրյան

«Վայելքի և մեդիտացիայի պահ»
The Rolling Stone

«Կախարդական էլիքսիր՝ նոր հայկական ժողովրդական երաժշտության և դարավոր պոեզիայի տարրերով»
KEXP

«Մասամբ ժողովրդական երաժշտություն, մասամբ դասական և խորապես հուզիչ: Անվրեպորեն հայկական, բայց և այս աշխարհից դուրս»
Armenisch-Deutsche Korrespondenz

💬 Այսպես են հեղինակավոր անձինք և պարբերականները բնութագրում «Նաղաշ» անսամբլին։

Ոգեշնչված Մկրտիչ Նաղաշի և Կոստանդին Երզնկացու հավերժական պոեզիայից՝ անսամբլի երաժշտությունը հայկական ֆոլկի, նոր դասականի, ռոքի և ջազային էներգիայի սքանչելի համադրություն է:

Դեպի Ֆրանսիա և Կանադա շրջագայության նախօրեին «Նաղաշ» անսամբլը «Առնո Բաբաջանյան» համերգասրահի բեմից հանդես կգա «Իմաստության երգեր» խորգիրը կրող համերգային ծրագրով:

Այս երեկոյի ընթացքում տարբեր ժամանակների ամենասիրված և հայտնի գործերից բացի, հանդիսատեսը հնարավորություն կունենա առաջինը ունկնդրել նաև խմբի մի շարք նոր ստեղծագործություններ։

Երաժշտությունը՝ Ջոն Հոդյանի
Բառերը՝ Մկրտիչ Նաղաշի (15-րդ դար) և Կոստանդին Երզնկացու (14-րդ դար)

Անսամբլի կազմը․
• Հասմիկ Բաղդասարյան (սոպրանո)
• Տաթևիկ Մովսեսյան (սոպրանո)
• Արփինե Տեր-Պետրոսյան (ալտ)
• Հարություն Չքոլյան (դուդուկ)
• Արամայիս Նիկողոսյան (ուդ)
• Տիգրան Հովհաննիսյան (դհոլ)
• Ջոն Հոդյան (դաշնամուր, կոմպոզիտոր)

🎫 Տոմսերի արժեքը՝ 3000-ից 7000 դր․
🎟️ Տոմսերը վաճառվում են «Առնո Բաբաջանյան» համերգասրահի տոմսարկղում (Աբովյան 2)

📞 Հավելյալ տեղեկությունների և ամրագրման համար կարող եք զանգահարել 098 881717 հեռախոսահամարով։

Հայաստանի պետական ֆիլհարմոնիա

Details

Date:
March 23
Time:
19:00 - 21:00
Event Categories:
,