Image

ՄԵԿ ԵՐԿՆՔԻ ՏԱԿ․․․

Loading Events

« All Events

  • This event has passed.

ՄԵԿ ԵՐԿՆՔԻ ՏԱԿ․․․

April 17 @ 19:00 - 21:00

📆 Ապրիլ 17, ժամը՝ 19։00
📍 «Առնո Բաբաջանյան» համերգասրահ

ՄԵԿ ԵՐԿՆՔԻ ՏԱԿ․․․

• Մաալեմ Այուբ Ռաստա
• Կոյո բենդ
• Աննա Միքայելյան
• Շուշիկի բենդ

▫️Վաղը՝ ապրիլի 17-ին, ժամը 19։00, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում ելույթ կունենան Գնավա ժանրի երաժիշտներ Մարոկկոյից՝ Մաալեմ Այուբ Էլ Այադիի գլխավորությամբ և մի շարք հայ երաժիշտների մասնակցությամբ։

▫️Գնավա երաժշտական ուղղությունը մոտ 500 տարեկան է և հաճախ օգտագործվում է հոգեբանական բուժման նպատակով: Երաժշտության հիմքում ընկած յուրահատուկ ռիթմերը ստեղծվում են մետաղէ «քրաքեբ» և ակուստիկ բաս «գեմբրի» գործիքներով։ Երգեցիկ մասն ապահովվում է կանչ-արձագանք սկբունքով, որի ընթացքում խումբը երգով արձագանքում է սոլիստի կանչին:

▫️Վերջին 25 տարվա ընթացքում ժանրը մեծ մասսայականություն է ձեռք բերել ամեն տարի հունիսին Մարոկկոյում անցկացվող Գնավա փառատոնի շնորհիվ, որին մասնակցել են նաև հայ երաժիշտներ` Տիգրան Համասյանը, Արտո Թունջբոյաջյանը և այլոք: Տարիներ առաջ, Գնավա երաժշտությունը բացահայտել և ակտիվորեն տարածում էր Ջիմի Հենդրիքսը, իսկ այս տարի, Գնավա ֆեստին մասնակցելու է նաև Բերքլի Երաժշտական քոլեջը՝ լայնածավալ կրթական ծրագրով:

▫️Գնավա երաժիշտների Հայաստանյան շրջագայությունն անցնում է “interconnected: under the same sky” (փոխկապակցված. նույն երկնքի տակ) խորագրով և հիմնված է հայ ու մարոկացի երաժիշտների ստեղծագործական ընկերության վրա, ուղղված է հետպատերազմյան շրջանում երաժշտության միջոցով հոգեբանական աջակցության ցուցաբերմանը` հատկապես Արցախից բռնի տեղահանված երեխաներին, երիտասարդներին, և նրանց խնամքով զբաղվող անհատներին և կառույցներին:

▫️Այս նախագիծը 5-ամսյա Music Healing նախաձեռնության մի մասն է, որը իրականացվում է 2024 թվականի փետրվար ամսից Յունիսեֆի կողմից՝ Նեքսուս Արվեստի Կենտրոնի երաժշտական համայնքի հետ համագործակցությամբ:
Ծրագրին արդեն մասնակցել են Արտո Թունչբոյաջյանը, Կարեն Մամիկոնյանը, Արտյոմ Մանուկյանը, Գոռ Թադևոսյանը, Տիգրան Սուչյանը, Շուշիկի Բենդը, Արման Փեշտմալջյանը, Մովսես Էբեջյանը, Գուրգեն Էբեջյանը, Մայք Բեկթաշյանը, Մերի Այգեցին, Տոնիկա Փրոջեկտը, Աստղիկ Սիրանոսյանը, Էնրիկո Սեսելեգոն, Աննա Միքայելյանը և այլոք։

▫️Ծրագրի նպատակն է` համախմբել մարդկանց ազգային երաժշտության շուրջ, միասին նվագել, երգել և պարել , ստեղծագործել, ամրապնդել և ստեղծել նոր կապ երաժիշտների միջև, և այս ամենով ստեղծել հավաքական միջոց հոգեբանական տրավմաները հաղաթահերելու համար։

▫️Նշվածից բացի, նախագծի շրջանակներում Գնավա երաժիշտները կկիսվեն փորձով և մեթոդիկայով, կվարեն համերգ-աշխատարաններ Հայաստանի տարբեր մարզերում, նաև կսովորեն Հայկական ժողովրդական և ժամանակակից երաժշտություն:

▫️Մարոկկացի երաժիշտների այցը Հայաստան հնարավոր է դարձել նաև Սպիտակ-Սևան հիմնադրամի, New England Conservatory-ի կողմից տրված Alumni Award մրցանակի, ինչպես նաև բազմաթիվ գործընկերների և անձանց աջակցության շնորհիվ:

🎟️ Մուտքն ազատ է
📞 Տեղեկությունների համար՝ 010569554

Հայաստանի պետական ֆիլհարմոնիա

Details

Date:
April 17
Time:
19:00 - 21:00
Event Categories:
,