Image

ԼՈւՍՆԻ ԼՈՒՅՍԸ | Իմպրեսիոնիզմի գլուխգործոցների պատմություն

Գնել Տոմս
Loading Events

« All Events

  • This event has passed.

ԼՈւՍՆԻ ԼՈՒՅՍԸ | Իմպրեսիոնիզմի գլուխգործոցների պատմություն

May 16 @ 19:30 - 21:30

📆 Մայիս 16 (հինգշաբթի), Ժամը՝ 19:30
📍 «Առնո Բաբաջանյան» համերգասրահ
ԼՈւՍՆԻ ԼՈՒՅՍԸ
Իմպրեսիոնիզմի գլուխգործոցների պատմություն
Մենակատարներ՝
ԱՆՆԱ ՑԱԳԱՐԵԼԼԻ (դաշնամուր)
ԿԱՐԵՆ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ (ջութակ)
• Լուսնի լույսը – ի՞նչ է իրականում գրել Դեբյուսին․․․
• Բոլերո – ինչպե՞ս Ռավելը ստեղծեց այս գլուխգործոցը․․․
• Ինչպե՞ս «գնչուհին» հայտնվեց մեծ բեմում․․․
• Ի՞նչ ընդհանուր բան ունեն արաբեսկը և եղանակի կանխատեսումները․․․
• Ինչու՞ էր Ֆավնը փորձում որսալ Նիմֆային, ի՞նչ է Պանի ֆլեյտան և ի՞նչ կապ ունի այս ամենի հետ Օվիդիուսը․․․
🎶 Աննա Ցագարելլի նոր հեղինակային ծրագրում կարող եք վերագտնել իմպրեսիոնիստ կոմպոզիտորների ամենահայտնի ստեղծագործությունները, ինչպես նաև լսել առասպելներ, հեքիաթներ, բանաստեղծություններ ու բազմաթիվ հետաքրքիր պատմություններ երաժշտության մասին։
💬 Հեղինակը գրում է՝
«Իմպրեսիոնիզմի գլուխգործոցների մասին համերգային նախագիծն իմ ամենասիրելի ծրագրերից է։ Այստեղ համատեղվում են գեղեցկագույն երաժշտությունը, կերպարվեստը, պոեզիան և անչափ գրավիչ արվեստային պատմությունները:
Ես կպատմեմ առասպելական կերպարների, արքայադուստրերի և գնչուների մասին, կկարդամ պոեզիա, ցույց կտամ նկարազարդումներ և տեսանյութեր․․.
Իմպրեսիոնիստների կերպարային աշխարհն աներևակայելի գեղեցիկ է և բանաստեղծական։ Եթե ուզում եք երկու ժամով մոռանալ առօրյան, կտրվել հոգսերից ու ոգեշնչվել գեղեցիկով՝ ապա այս ծրագիրն այն է, ինչ ձեզ հարկավոր է»
🎹 Աննա Ցագարելլին փայլուն դաշնակահարուհի է։ Ավարտելով Մոսկվայի կոնսերվատորիան և ասպիրանտուրան արժանացել է մի շարք միջազգային մրցույթների դափնեկրի կոչման, մասնակցել բազմաթիվ երաժշտական փառատոների։ Մոսկվայի Մեծ թատրոնի կամերային երաժշտության համերգաշարի հրավիրված արտիստ է, դասական երաժշտության «Երաժշտական ​​պատվաստում» նախագծի ղեկավար, դաշնամուրի դասավանդման սեփական մեթոդիկայի հեղինակ։
🎻 Նախագծի հատուկ հյուրն է Կարեն Շախգալդյանը՝ մեր ժամանակների ամենաճանաչված ջութակահարներից մեկը։
Երաժիշտը համերգներով հանդես է եկել աշխարհի լավագույն դահլիճներում. Նյու Յորքի Կարնեգի Հոլ, Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճ, Վիեննայի Մուզիկֆերայն․․․ Կարենը Շահգալդյանը համերգներով այցելել է շուրջ 30 երկրների 200-ից ավելի քաղաքներ՝ հանդիսատեսին մշտապես գերելով իր կատարողական վարպետությամբ։ Ջութակահարին Հայաստանում լսելու հնարավորությունը չի կարելի բաց թողնել:
🎟️ Տոմսերը վաճառվում են «Առնո Բաբաջանյան» համերգասրահի տոմսարկղում (Աբովյան 2)
🎫 Տոմսերի արժեքը՝ 2000 – 5000 դր․
📞 Հավելյալ տեղեկությունների և ամրագրման համար` 098881717
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա

Details

Date:
May 16
Time:
19:30 - 21:30
Event Categories:
,
Купить Билет