- This event has passed.
ԼՈւՍՆԻ ԼՈՒՅՍԸ | Իմպրեսիոնիզմի գլուխգործոցների պատմություն
May 16 @ 19:30 - 21:30
Մայիս 16 (հինգշաբթի), Ժամը՝ 19:30
«Առնո Բաբաջանյան» համերգասրահ
ԼՈւՍՆԻ ԼՈՒՅՍԸ
Իմպրեսիոնիզմի գլուխգործոցների պատմություն
Մենակատարներ՝
ԱՆՆԱ ՑԱԳԱՐԵԼԼԻ (դաշնամուր)
ԿԱՐԵՆ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ (ջութակ)
• Լուսնի լույսը – ի՞նչ է իրականում գրել Դեբյուսին․․․
• Բոլերո – ինչպե՞ս Ռավելը ստեղծեց այս գլուխգործոցը․․․
• Ինչպե՞ս «գնչուհին» հայտնվեց մեծ բեմում․․․
• Ի՞նչ ընդհանուր բան ունեն արաբեսկը և եղանակի կանխատեսումները․․․
• Ինչու՞ էր Ֆավնը փորձում որսալ Նիմֆային, ի՞նչ է Պանի ֆլեյտան և ի՞նչ կապ ունի այս ամենի հետ Օվիդիուսը․․․
Աննա Ցագարելլի նոր հեղինակային ծրագրում կարող եք վերագտնել իմպրեսիոնիստ կոմպոզիտորների ամենահայտնի ստեղծագործությունները, ինչպես նաև լսել առասպելներ, հեքիաթներ, բանաստեղծություններ ու բազմաթիվ հետաքրքիր պատմություններ երաժշտության մասին։
Հեղինակը գրում է՝
«Իմպրեսիոնիզմի գլուխգործոցների մասին համերգային նախագիծն իմ ամենասիրելի ծրագրերից է։ Այստեղ համատեղվում են գեղեցկագույն երաժշտությունը, կերպարվեստը, պոեզիան և անչափ գրավիչ արվեստային պատմությունները:
Ես կպատմեմ առասպելական կերպարների, արքայադուստրերի և գնչուների մասին, կկարդամ պոեզիա, ցույց կտամ նկարազարդումներ և տեսանյութեր․․.
Իմպրեսիոնիստների կերպարային աշխարհն աներևակայելի գեղեցիկ է և բանաստեղծական։ Եթե ուզում եք երկու ժամով մոռանալ առօրյան, կտրվել հոգսերից ու ոգեշնչվել գեղեցիկով՝ ապա այս ծրագիրն այն է, ինչ ձեզ հարկավոր է»
Աննա Ցագարելլին փայլուն դաշնակահարուհի է։ Ավարտելով Մոսկվայի կոնսերվատորիան և ասպիրանտուրան արժանացել է մի շարք միջազգային մրցույթների դափնեկրի կոչման, մասնակցել բազմաթիվ երաժշտական փառատոների։ Մոսկվայի Մեծ թատրոնի կամերային երաժշտության համերգաշարի հրավիրված արտիստ է, դասական երաժշտության «Երաժշտական պատվաստում» նախագծի ղեկավար, դաշնամուրի դասավանդման սեփական մեթոդիկայի հեղինակ։
Նախագծի հատուկ հյուրն է Կարեն Շախգալդյանը՝ մեր ժամանակների ամենաճանաչված ջութակահարներից մեկը։
Երաժիշտը համերգներով հանդես է եկել աշխարհի լավագույն դահլիճներում. Նյու Յորքի Կարնեգի Հոլ, Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճ, Վիեննայի Մուզիկֆերայն․․․ Կարենը Շահգալդյանը համերգներով այցելել է շուրջ 30 երկրների 200-ից ավելի քաղաքներ՝ հանդիսատեսին մշտապես գերելով իր կատարողական վարպետությամբ։ Ջութակահարին Հայաստանում լսելու հնարավորությունը չի կարելի բաց թողնել:
Տոմսերը վաճառվում են «Առնո Բաբաջանյան» համերգասրահի տոմսարկղում (Աբովյան 2)
Տոմսերի արժեքը՝ 2000 – 5000 դր․
Հավելյալ տեղեկությունների և ամրագրման համար` 098881717
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա