Image

«ԳՏԻ՛Ր ԱԲՈՎՅԱՆԻՆ» համերգային նախագիծ

Loading Events

« All Events

  • This event has passed.

«ԳՏԻ՛Ր ԱԲՈՎՅԱՆԻՆ» համերգային նախագիծ

April 28 @ 17:00 - 20:00

📆 Ապրիլ 28 (կիրակի), 17:00 – 20։00
📍 Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան
(Քանաքեռ, Զեյթունցյան 4)

«ԳՏԻ՛Ր ԱԲՈՎՅԱՆԻՆ»
համերգային նախագիծ

Ապրիլ 28-ին՝ ժամը 17:00-ից սկսած, Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի տարածքում տեղի կունենա տաքուկ, բացօդյա համերգ-հանդիպում։

Միջոցառման սկզբում կկարողանաք շրջել տուն-թանգարանի տարածքում, ծանոթանալ Աբովյանի քիչ հայտնի երաժշտական ժառանգությանը, այնուհետև վայելել բացօդյա դասական համերգ` երգչախմբի, մենակատարների և լարային քառյակի մասնակցությամբ, ինչպես նաև բացառիկ կատարում․ Կոմիտաս՝ Աբովյանին պատկանած պատմական ջութակով։

Երեկոյի երկրորդ հատվածն արդեն ջազային կլինի։ Գրողի պապի՝ Աբովի այգում ելույթ կունենա ջազ կվինտետ, բակում խարույկ կվառվի միասին գինի կհամտեսենք, կնստենք խարույկի շուրջ ու կզրուցենք Աբովյանի, երաժշտության ու հավերժականի մասին:

Միջոցառման երաժշտական հատվածը կապահովեն Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողները:

Նախագիծը տեղի է ունենում «Խաչատուր Աբովյանի գործունեության երաժշտական ուրվագիծը» գիտաժողովի շրջանակներում, Խաչատուր Աբովյանի տուն-թագարանի, Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայի և Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի համագործակցությամբ:

🎟️ Մուտքն ազատ է, սիրով սպասում ենք արվեստաշատ երեկոյին։

📞 010569554

Details

Date:
April 28
Time:
17:00 - 20:00
Event Categories:
,