Image

ԱՐԷ փառատոն | Մետամորֆոզ

Loading Events

« All Events

ԱՐԷ փառատոն | Մետամորֆոզ

May 4 - May 21

𝐌𝐄𝐓𝐀𝐌𝐎𝐑𝐏𝐇𝐎𝐒𝐈𝐒
10-րդ ԱՐԷ փառատոնը նվիրվում է Ֆրանց Կաֆկայի հիշատակի 100-րդ տարվան:
Կաֆկայի ստեղծագործության հիմքում սոցիալական մետամորֆոզների ուսումնասիրությունն է, որն անց է կացվում անհատական փորձի պրիզմայով և որի հիմքում ոչ թե ֆանտաստիկ հեքիաթներն են, այլ ռեալ իրականությունը:
Մինչ բազմաթիվ գրական ստեղծագործություններ ու հին հունական լեգենդներ խորամուխ են լինում մետամորֆոզի առասպելականության մեջ, Կաֆկայի մոտեցումն առանձնանում է նրանով, որ նա կյանքի թե՛ հավանական և թե՛ ֆանտաստիկ մետամորֆոզները պատկերում է խորը էկզիստենցիալ արտացոլման շրջանակներում:
Ցուցահանդեսներ, VR իրականություն, պերֆորմանսներ, քննարկումներ ու աշխատարաններ – սրանք այն խոշորացույցներն են, որոնց միջոցով մայիսի 4-ից 21-ը հնարավորություն կունենաք տարբեր կողմերից նայել կաֆկայականությանն ու զգալ դրա անմիջական ազդեցությունը ժամանակի վրա:
Կսպասենք ձեզ «Առնո Բաբաջանյան» համերգասրահի տարբեր հատվածներում, Երևանի Գյոթե կենտրոնում, Գյումրիի երկնքի տակ…
Ձեր ստացած հաճույքի համար չեք վճարի, բոլոր միջոցառումների մուտքն ազատ է:
______________________________
Փառատոնային ծրագիրը՝ ստորև.
🗓️ Մայիս 4, 19:00 – 22:00
📍 «Առնո Բաբաջանյան» համերգասրահ
• ԿԱՖԿԱՅԱԿԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆ ԲԱՑՈՒՄ
Մասնակից արվեստագետներ` Ֆրանց Կաֆկա, Գրիգոր Խաչատրյան, Նորայր Այվազյան, Արմեն Գևորգյան, Նեխամա Լեվենդել, Վահրամ Գալստյան, Նարե Կարոյան, Ուլրիխ Մարքս, Ռուբեն Արևշատյան, Արթուր Սարգսյան, Ելենա Գուբանովա, Արևիկ Արևշատյան, Գարիկ Ենգիբարյան, Մորտոն Ֆելդման:
Համադրողներ՝ Արևիկ Արևշատյան, Մարինե Կարոյան:
• «Ֆրանց Կաֆկա. Իր և մեր ժամանակների մարդը»
(20 պաստառների ցուցադրության բացում)
Ծրագրի ղեկավար՝ Ադրիանա Կրասովա
• «Իշխանությունն ու ինքնիշխանությունը մեկ ճամպրուկի մեջ չեն» (պերֆորմանս)
Հեղինակ՝ Սամվել Սաղաթելյան (Հայաստան)
• Անակնկալ պերֆորմանս
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողներ
___________________________________
🗓️ Մայիս 6, 16:00 – 21:00
📍 Երևանի Գյոթե կենտրոն
VR ԿԵՐՊԱՐԱՆԱՓՈԽՈւԹՅՈւՆ
Ֆրանց Կաֆկայի «Կերպարանափոխության» VR ադապտացիա
Ռեժիսոր՝ Միկա Ջոնսոն
___________________________________
🗓️ Մայիս 8, 19:00
📍 «Առնո Բաբաջանյան» համերգասրահ | Ներքնահարկ
ԿԱՖԿԱՅԻ ԵՐԿԵՐԻ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ԴՐԱՆՑ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ (զրույց, քննարկում)
Մասնակիցներ՝ Արքմենիկ Նիկողոսյան, Արա Առաքելյան
___________________________________
🗓️ Մայիս 11, 19:00, 20:00
📍 «Առնո Բաբաջանյան» համերգասրահ | Ներքնահարկ
ՈՒՏԻՃ – DeRbeetle (պարային պերֆորմանս)
Հեղինակներ՝ Յան Կոմարեկ և Հոնզա Մալիք (Չեխիա)
ԿՅԱՆՔԸ ՇՐՋԱԳԾԻ ՄԵՋ (տեսաձայնային պերֆորմանս)
Հեղինակ՝ Կատերինա Մամչուր (Ուկրաինա)
___________________________________
🗓️ Մայիս 12, 08:30 – 21:00
📍 Երևան – Գյումրի
ԱՎՏՈԲՈւՍ ՊԵՐՖՈՐՄԱՆՍ
(Ուղևորություն-պերֆորմանս դեպի Գյումրի)
___________________________________
🗓️ Մայիս 14, 19:00, 20:00
📍 «Առնո Բաբաջանյան» համերգասրահ | Ներքնահարկ
ՇԱԳԱՅ (պերֆորմանս – բանախոսություն)
Հեղինակ՝ Անտոնին Բրինդա (Չեխիա)
ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՕՊԵՐԱ (հանրային պերֆորմանս)
Հեղինակ՝ Վլադիմիր Հավլիկ (Չեխիա)
___________________________________
🗓️ Մայիս 15, 19:00
📍 «Առնո Բաբաջանյան» համերգասրահ | Ներքնահարկ
ՍԵՆՅԱԿ (բազմադիսցիպլինար պերֆորմանս)
Հեղինակներ՝ Նաթալի Աֆրիաթ, Նոա Օրլիքի, Սուֆ Նիքրիթին (Իսրայել)
___________________________________
🗓️ Մայիս 16, 18:00
📍 «Առնո Բաբաջանյան» համերգասրահ | Ներքնահարկ
ՀՈՒ – ՀՍԿԱՅԱԿԱՆ ՈՒՏԻՃ (ինտերակտիվ ինստալյացիայի տեղադրում)
Հեղինակ՝ Էլնազ Շեշգելանի (Ավստրալիա)
___________________________________
🗓️ Մայիս 18, 19:00
📍 «Առնո Բաբաջանյան» համերգասրահ | Ներքնահարկ
ՏԱՏԱՆՎՈՒՄ ԵՄ «ԷՍՔԻԶՆԵՐ և ԱՐԱԲԵՍԿՆԵՐ»-ի ԵՎ «ՄԵՏԱՄՈՖՈԶ»-ի միջև
(պարային պերֆորմանս)
Հեղինակ՝ Մարի-Քարոլին Հոմինալ (Շվեյցարիա)
___________________________________
🗓️ Մայիս 20 – 21, 11:00 -16:00
📍 «Առնո Բաբաջանյան» համերգասրահ | Ներքնահարկ
ԲՈՒՏՈՀ ԹԱՏՐՈՆ (երկօրյա աշխատարան)
Ղեկավար՝ Ալենկա Ֆեդորչենկո (Ռուսաստան)
___________________________________
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա

Details

Start:
May 4
End:
May 21
Event Categories:
,