Image

ՑՈւՑԱՀԱՆԴԵՍ | ՀԱՄԵՐԳ նվիրում Նիկողայոս Նիկողոսյանին

Գնել Տոմս
Loading Events

« All Events

  • This event has passed.

ՑՈւՑԱՀԱՆԴԵՍ | ՀԱՄԵՐԳ նվիրում Նիկողայոս Նիկողոսյանին

14.09.2023 @ 18:00 - 21:00

Այս տարի լրանում է մեծանուն քանդակագործ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Նիկողայոս Նիկողոսյանի ծննդյան 105-ամյակը։
• Սեպտեմբեր 14-ին, ժամը 18։00-ին «Առնո Բաբաջանյան» համերգային դահլիճի երկու ճեմասրահներում կբացվի Նիկողայոս Նիկողոսյանի քանդակի և գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը։
• Նույն օրը ժամը 19։00-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա անվանի արվեստագետին նվիրված համերգ։ Ելույթ կունենա Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան)։
Երեկոյի ընթացքում կհնչեն՝ Օ․ Մեսիանի, Պ․ Վասկսի, Յ․ Մյանտիյառվիի, Ջ․ Տավեների, Ա․ Պյարտի, Ա․ Ավանեսովի, Կ․ Նյուստեդտի ստեղծագործությունները։
Համերգը կեզրափակվի ժամանակակից կոմպոզիտոր Սերգեյ Ախունովի Exegi Monumentum ստեղծագործության հայաստանյան պրեմիերայով։ Երկը հիմնված է Հորացիոսի բանաստեղծությունների վրա և նվիրվում է Նիկողայոս Նիկողոսյանի հիշատակին։
Ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
Նախագծի գործընկերներ՝
Կամերային երաժշտության ազգային կենտրոն,
Եղիշե Չարենցի Անվան Գրականության և Արվեստի Թանգարան,
«Նիկողոսյան» մշակութային հիմնադրամ,
«Նիկո» ցուցասրահ։
***
ВЫСТАВКА | КОНЦЕРТ
“Я памятник воздвиг…”
К 105-летию со дня рождения выдающегося скульптора, народного художника СССР Николая Никогосяна, 14 сентября в 18:00 в двух фойе концертного зала «Арно Бабаджанян» откроется выставка скульптуры и графики мастера.
В тот же день в 19:00 в концертном зале “Арно Бабаджанян” состоится концерт посвященный Николаю Никогосяну. Выступит Ереванский государственный камерный хор (художественный руководитель и хормейстер Кристина Восканян).
Прозвучат произведения О. Мессиана, П. Васкса, Ю. Мянтыярви, Дж. Тавенера, А. Пярта, А. Аванесова, К. Нюстедта․
В завершение концерта состоится армянская премьера произведения «Я памятник воздвиг…» современного композитора Сергея Ахунова на стихи Горация. Произведение посвящено памяти Николая Никогосяна.
Проект осуществляется при поддержке Министерства образования, науки, культуры и спорта РА.
Партнеры: Национальный центр камерной музыки, Музей литературы и искусства им. Егише Чаренца, Культурный фонд «Никогосян», Галерея «Нико».

Details

Date:
14.09.2023
Time:
18:00 - 21:00
Event Categories:
,
Купить Билет