Image

«Դիոտիմա» քառյակը Երևանում

Գնել Տոմս
Loading Events

« All Events

  • This event has passed.

«Դիոտիմա» քառյակը Երևանում

23.09.2023 @ 19:00 - 21:00

Ֆիլհարմոնիայի նոր համերգաշրջանի մեկնարկը նշանավորվում է բացառիկ նախագծով։ Առաջին անգամ Հայաստանում համերգով և վարպետության դասերով հանդես կգա աշխարհահռչակ «Դիոտիմա» քառյակը։
Խումբը հիմնադրվել է 1996 թ․ Փարիզի ազգային կոնսերվատորիայի շրջանավարտների կողմից՝ կարճ ժամանակ անց դառնալով մեր ժամանակների ամենաառաջադեմ և հաջողակ երաժշտական անսամբլներից մեկը։
Քառյակի երկացանկում հիմնականում 20-րդ դարի և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ են։
Երաժշտական քննադատները նշում են, որ անգամ դասական հանրածանոթ գործերն այս լարային քառյակի կատարմամբ հնչում և ընկալվում են նորովի։
  • Սեպտեմբերի 22-ին «Դիոտիմա» քառյակի անդամներ Յուն-Պեն Չժաոն (առաջին ջութակ), Լեո Մարիլյեն (երկրորդ ջութակ), Ֆրանկ Շևալյեն (ալտ) և Պյեռ Մոռլեն (թավջութակ) վարպետության դասեր կանցկացնեն Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի սաների մասնակցությամբ։
  • Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 23-ին, ժամը 19։00 «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա «Դիոտիմա» քառյակի համերգը։
Ծրագրում՝
• Դյորդ Լիգետի – Լարային կվարտետ թիվ 1 Métamorphoses nocturnes (1954)
• Լեոշ Յանաչեկ – Լարային կվարտետ թիվ 2 Lettres intimes (1928)
• Լյուդվիգ վան Բեթհովեն – Լարային կվարտետ թիվ 15, ստ․ 132 (1825)
Նախագիծն իրականացվում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ։
Տեղեկությունների համար՝ 098 881717

Details

Date:
23.09.2023
Time:
19:00 - 21:00
Event Category: