Image

Հայաստանի պետական ֆիլհարմոնիան 2007 թվականից իրականացնում է «Դպրոցականի ֆիլհարմոնիա» կրթամշակութային ծրագիրը: Ուսումնական տարվա ընթացքում յուրաքանչյուր ուրբաթ անցկացվում են դաս-համերգներ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում՝ շուրջ 300 աշակերտների ինտերակտիվ մասնակցությամբ։

«Դպրոցականի ֆիլհարմոնիա» ծրագրի շրջանակներում աշակերտները հանդիպում են հանրային ճանաչում ունեցող արվեստագետների, երաժշտական խմբերի հետ՝ ծանոթանում երաժշտական ժանրերին, գործիքներին և ձայնային առանձնահատկություններին։



 

05/04/2024 | 14:00

𝐟𝐢𝐥𝐨 | Գայանե Ասլանյան (դաշնամուր)

📍Առնո Բաբաջանյան համերգասրահ
📆Ապրիլի 5
⏱️14.00

𝐟𝐢𝐥𝐨 | Գայանե Ասլանյան (դաշնամուր)
Հայաո Միյաձակի, մուլտերգեր

💫Միյաձակիի մուլտերը տեսե՞լ եք՝ գունավոր, խորիմաստ, այնպիսի մանր դետալներով, որոնցից շունչդ կտրվում է։

Եվ գիտե՞ք՝ որն է Միյաձակիի մուլտերի կախարդանքի ա՜մենակարևոր մասերից մեկը. դրանց երաժշտությունը։

🎶Դաշնակահարուհի Գայանե Ասլանյանն էլ այնքա՜ն է սիրել Միյաձակիի աշխարհը, որ ցանկանում է քեզ հետ կիսել կախարդական այս երաժշտությունը, տեղափոխել քեզ Միյաձակիի գունագեղ աշխարհ, որտեղ անհնարին ոչինչ չկա:

📞Մասնակցության համար պետք է նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 55 70 16 86 հեռախոսահամարին կամ գրելով մեր էջին։
🎫Մուտքն ազատ է, իսկ մենք անհամբեր սպասում ենք ձեզ։
—————————
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա

 

29/03/2024 | 14:00

𝐟𝐢𝐥𝐨 | Ժաննա Դավթյան

📍Առնո Բաբաջանյան համերգասրահ | ՆԵՐՔՆԱՀԱՐԿ
📆Մարտի 29
⏱️14.00

𝐟𝐢𝐥𝐨 | Ժաննա Դավթյան
«Քելե, քելե»

💫Էլ ի՞նչ պատանեկություն առանց սիրո։ Եվ ի՞նչ սեր առանց երգերի։

🎶Ժաննա Դավթյանի հետ մարտի մեր վերջին ֆիլոյական հանդիպումը լինելու է սիրո մասին։
Միասին լսելու ենք ավանդական սիրերգեր և սովորելու ենք ինքներս գրել՝ բացահայտելով գեղեցիկ բառախաղերի ու զգացմունքներն այլաբանորեն պատմելու արվեստը։

Դե, մեր սիրելի՜, սպասում ենք քեզ մարտի 29-ին ամենագարնանային ու սիրառատ դաս-համերգին։

📞Մասնակցության համար պետք է նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 98 578 002 հեռախոսահամարին կամ գրելով մեր էջին։
🎫Մուտքն ազատ է, իսկ մենք անհամբեր սպասում ենք ձեզ։
—————————
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա

 

22/03/2024 | 14:00

𝐟𝐢𝐥𝐨 | ՉԱՅԿՈՎՍԿԻ ԿԱՄԵՐԱՅԻՆ ՆՎԱԳԱԽՈւՄԲ

📆Մարտի 22, 14.00
📍Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոց (Կողբացի 36)

𝐟𝐢𝐥𝐨 | ՉԱՅԿՈՎՍԿԻ ԿԱՄԵՐԱՅԻՆ ՆՎԱԳԱԽՈւՄԲ

Կամիլ Սեն-Սանս – «Կենդանիների դիմակահանդես»

Դիրիժոր՝ Դավիթ Մարուխյան
Դաշնամուր՝ Լիլիթ Զաքարյան, Անահիտ Դիլբարյան

🎶 Պատրաստե՜ք դիմակները, հագե՜ք ամենավառ հագուստները, չէ՞ որ կենդանիների դիմակահանդես է լինելու։
Ձկները կլողան սրինգի նուրբ ալիքների միջով, անտառային թռչունները կծլվլան դաշնամուրի հետ, փիղը կգրավի՜ դահլիճը կոնտրաբասի թավ հնչյունների ներքո․․․ Բազմազա՜ն ձայներ ու բազմապիսի՜ գործիքներ։

🎶 Արի՛ Ֆիլոյի հերթկան դաս-համերգին, «Չայկովսկի» կամերային նվագախմբի հետ վայելելու Կամիլ Սեն-Սանսի «Կենդանիների դիմակահանդեսը»։

📞 Մասնակցության համար պետք է նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 98 57 80 02 հեռախոսահամարին կամ գրելով մեր էջին։
🎟️ Մուտքն ազատ է, իսկ մենք անհամբեր սպասում ենք ձեզ։
—————————
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա

 

15/03/2024 | 14:00

𝐟𝐢𝐥𝐨 | «Գեղարդ» երգեցիկ խումբ

📍Առնո Բաբաջանյան համերգասրահ
📆Մարտի 15
⏱️14:00

𝐟𝐢𝐥𝐨 | «Գեղարդ» երգեցիկ խումբ
խմբավար՝ Անահիտ Պապայան
գեղարվեստական ղեկավար՝ Մհեր Նավոյան

🎶Բազմաձայնությունը երաժշտական ամենագեղեցիկ երևույթներից է. տարբեր ձայներ կարողանում են ստեղծել նույն զգացողությունը, ինչ բազմագործիք նվագախումբը։ Դե պատկերացրեք՝ ինչքա՜ն գեղեցիկ կլինեն հայ միջնադարյան հոգևոր ու աշխարհիկ երգերը՝ «Գեղարդ» երգչախմբի կատարմամբ։

Ոչ միայն կլսեք, այլև կսովորեք այդ երգերը ու կիմանաք՝ ինչ տեղ կզբաղեցնի ձեր ձայնը երգչախմբում։

📞Մասնակցության համար պետք է նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 55 70 16 86 հեռախոսահամարին կամ գրելով մեր էջին։
🎫Մուտքն ազատ է, իսկ մենք անհամբեր սպասում ենք ձեզ։
—————————
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա

 

01/03/2024 | 14:00

𝐟𝐢𝐥𝐨 | Ճարտար

📍Առնո Բաբաջանյան համերգասրահ
📆Մարտի 1
⏱️14.00

𝐟𝐢𝐥𝐨 | Ճարտար
Իրական դպրոցի երգչախումբ
Խմբավար՝ Տաթևիկ Շախկուլյան

Tutira | Մենք բոլորս․․․
🎶Երգչախմբային համերգ՝ ջութակի, դաշնամուրի և ֆլեյտայի ուղեկցությամբ։

💫Գարնան առաջին օրը Ֆիլոյում իսկական երաժշտական հրավառություն է լինելու։
Իրական դպրոցի «Ճարտար» արվեստասերների ակումբի
երգչախումբը ներկայացնելու է երգեր գրեթե բոլո՜ր ժանրերից՝ հոգևոր Կոմիտասից մինչև Lion King-ի սիրելի երգեր, մաորիական մարտական երգերից մինչև խաղաղ շարականներ։

📞Մասնակցության համար պետք է նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 98 578 002 հեռախոսահամարին կամ գրելով մեր էջին։
🎫Մուտքն ազատ է, իսկ մենք անհամբեր սպասում ենք ձեզ։
—————————
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա

 

16/02/2024 | 14:00

𝐟𝐢𝐥𝐨 | Տիեզերք բենդ

📍Առնո Բաբաջանյան համերգասրահ
📆Փետրվարի 16
⏱️14.00
𝐟𝐢𝐥𝐨 | Տիեզերք բենդ

💫Բոլոր ժամանակներում էլ սերն է պտտել մոլորակը․ Սերն առ երկինք, աստղեր, ծնողներ, դասարանի ամենաարագավազ տղան կամ շարադրություններ գրող աղջիկ․․․ Եվ սիրո մասին երգել են դեռ մեր նախապապերն ու նախատատերը՝ իրենց զգացմունքներն արտահայտելով գեղեցիկ ելևէջներով՝ սիրելիի կարոտի երգերից մինչև հարսանեկան ուրախ հանդեսներ։

🎶Տիզերիքի Լուսինեն, Էլիզան ու Սերգեյը փետրվարի 16-ին ներկայացնելու են հայկական ազգային հարսանեկան երգերի ժամանակակից մշակումները և իրենց հեղինակային երգերը։
Դաս-համերգին երեխաների հետ միասին կստեղծեն նաև ռիթմեր, մեղեդիներ, որ երեխաներն էլ իրենց սիրո մասին եթե չխոսեն էլ՝ կարողանան երգե՜լ։

📞Մասնակցության համար պետք է նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 98 578 002 հեռախոսահամարին կամ գրելով մեր էջին։
🎫Մուտքն ազատ է, իսկ մենք անհամբեր սպասում ենք ձեզ։
—————————
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա