Image

Հայաստանի պետական ֆիլհարմոնիան 2007 թվականից իրականացնում է «Դպրոցականի ֆիլհարմոնիա» կրթամշակութային ծրագիրը: Ուսումնական տարվա ընթացքում յուրաքանչյուր ուրբաթ անցկացվում են դաս-համերգներ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում՝ շուրջ 300 աշակերտների ինտերակտիվ մասնակցությամբ։

«Դպրոցականի ֆիլհարմոնիա» ծրագրի շրջանակներում աշակերտները հանդիպում են հանրային ճանաչում ունեցող արվեստագետների, երաժշտական խմբերի հետ՝ ծանոթանում երաժշտական ժանրերին, գործիքներին և ձայնային առանձնահատկություններին։



 

20/09/2024 | 14:00

𝐟𝐢𝐥𝐨 | Լուսարեք Բենդ

📍Առնո Բաբաջանյան համարգասրահ
🗓️ Սեպտեմբերի 20
⏱️ 14:00

𝐟𝐢𝐥𝐨 | Լուսարեք Բենդ
«Երգենք հայերեն»

Դու՞ք էլ եք սիրում հայկական երգերն այնքա՜ն, որ ոչ միայն լսում եք, այլև երգում, մշակում, թարմացնում։

Այդպիսին է նաև «Լուսարեք» բենդը, որը նոր շունչ է տալիս հայկական երգերին։ Դե եկեք Ֆիլո՝ միասին հայերեն երգելու։

📞 Մասնակցության համար պետք է նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 98 578 002 հեռախոսահամարին կամ գրելով մեր էջին։

🎫 Մուտքն ազատ է, իսկ մենք անհամբեր սպասում ենք ձեզ։

_________________________
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա

 

13/09/2024 | 14:00

𝐟𝐢𝐥𝐨 | Ուրու Բենդ

📍Առնո Բաբաջանյան համարգասրահ
🗓️ Սեպտեմբերի 13
⏱️ 14:00

𝐟𝐢𝐥𝐨 | Ուրու Բենդ
Պոեզիան երաժշտության հետ

Ֆիլոյի նոր ուսումնական տարին սկսում ենք Ուրու բենդի հետ 🤩

Ուրու-ն ձևավորվել է Թումո Ստեղծարար Տեխնոլոգիաների Կենտրոնում և հասցրել է գրավել հանդիսատեսին՝ ներկայացնելով ավանդական ու ժամանակակից հայ երաժշտությունը նորովի
🪕

Դաս-համերգին կսովորենք՝ ինչպես հայ պոետների ստեղծագործություններին մեղեդի տալ և դարձնել դրանք երգեցիկ 📝

📞 Մասնակցության համար պետք է նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 98 578 002 հեռախոսահամարին կամ գրելով մեր էջին։

🎫 Մուտքն ազատ է, իսկ մենք անհամբեր սպասում ենք ձեզ։
___________________________
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա

 

06/09/2024 | 14:00

𝐟𝐢𝐥𝐨 | 2024-25 թթ․ համերգաշրջանի մեկնարկ

📍 «Առնո Բաբաջանյան» համերգասրահ
📆 Սեպտեմբերի 6
🕑 Ժամը՝ 14:00

𝐟𝐢𝐥𝐨 | 2024-25 թթ․ համերգաշրջանի մեկնարկ
Մենք անչա՜փ կարոտել ենք ՁԵԶ😊                                                                                                                                                                                                                                                                                                 
Ու անհամբեր սպասում էինք ուսումնական նոր տարուն, որ շնորհավորենք Գիտելիքի օրն ու ասենք, որ վերջապե՜ս նորից՝ ամեն ուրբաթ հանդիպելու ենք 🥰🎶
Մեր առաջին հանդիպումը անակնկալներով լի համերգային միջոցառում է լինելու՝ նվերներով, շնորհավորանքներով, արդեն ծանոթ երաժշտական կատարումներով։
Կհանիդպեք նաև ծրագրի համակարգողներ Ռուզաննա Ղարաջյանի և Կատարինե Հովսեփյանի հետ՝ զրուցելու, ծրագրի վերաբերյալ քննարկումներ ունենալու և ծրագրի զարգացմանը նպաստելու համար💫
🔖 Դե ուրեմն, սպասում ենք սեպտեմբերի 6-ին, ժամը 14:00, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում՝ մեկնարկելու մեր 2024/25 երաժշտական-ուսումնական տարին:
📞Մասնակցության համար պետք է նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 98 578 002 հեռախոսահամարին կամ գրելով մեր էջին։
 

01/08/2024 |

𝐟𝐢𝐥𝐨 | ամառային դպրոց | հարվածային գործիքներ 🥁

📆 Օգոստոսի 1-30
📍 «Առնո Բաբաջանյան» համերգասրահ

𝐟𝐢𝐥𝐨 | ամառային դպրոց | հարվածային գործիքներ 🥁

«Դպրոցականի ֆիլհարմոնիա» կրթական ծրագրի շրջանակներում, օգոստոս ամսին կանցկացվի ամառային դպրոց: Թեման՝ հարվածային գործիքներն են 🥁

Պատկերացնու՞մ ես. դու, փայտիկները և ամենաիսկական հարվածայինները…
Ամռանն արի 𝐟𝐢𝐥𝐨՝ մի լավ հարվածելու և ուսումնասիրելու այս հրաշալի գործիքը 🥁

Դասընթացները կվարեն թմբկահարներ Միլենա Մկրտչյանը և Համլետ Գրիգորյանը 🥁

📞 Հարվածայինների մեր դպրոցին գերազանցիկներն էլ կարող են մասնակցել 😉 պետք է պարզապես նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 98 578 002, կամ գրել մեր էջին։

🔖 Տեղերը սահմանափակ են, շտապի՜ր։

Հայաստանի պետական ֆիլհարմոնիա
(Աբովյան 2)

 

19/07/2024 | 14:00

𝐟𝐢𝐥𝐨 | Աննա Ցագարելի «Լուսնի լույսը»

📍Առնո Բաբաջանյան համերգասրահ | ՆԵՐՔՆԱՀԱՐԿ

📆Հուլիսի 19
⏱️14:00

𝐟𝐢𝐥𝐨 | Աննա Ցագարելի
«Լուսնի լույսը»

🎵✨ Իմպրեսիոնիզմը երաժշտության և գեղանկարչության մեջ 🎨🌙
Այս ուրբաթ Ֆիլոն լցվելու է լուսնի լույսով և ֆրանսիական իմպրեսիոնիզմով: Դաշնակահարուհի Աննա Ցագարելին կներկայացնի Դեբյուսիի և Ռավելի գործերը՝ երաժշտությունը համեմատելով և կենդանացնելով իմպրեսիոնիստների նկարների հետ: Մեծ էկրանին կտեսնեք
ամենատպավորիչ գործերը՝ ասես լուսնկա գիշեր, երբ երաժշտությունն ու գեղանկարչությունը միահյուսվում են, ծորում լուսնից ու լցնում երկինքը։

📞Մասնակցության համար պետք է նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 98 578 002 հեռախոսահամարին կամ գրելով մեր էջին։
🔖Մուտքն ազատ է, իսկ մենք անհամբեր սպասում ենք ձեզ։
 

12/07/2024 | 14:00

𝐟𝐢𝐥𝐨 | Համլենի սրնգահարը․

📍Առնո Բաբաջանյան համերգասրահ | ՆԵՐՔՆԱՀԱՐԿ
📆Հուլիսի 12
𝐟𝐢𝐥𝐨 |Համլենի սրնգահարը․
Զանգակի երաժշտական գիրքը
⏱️14:00
🪈 Ճանաչու՞մ ես Համլենի սրնգահարին։
Սա հենց այն հերոսն է, որ փրկոմ է Համլեն քաղաքը առնետներից, որ արդեն հասցրել էին վնասել բնակիչներին ու գեղեցիկ քաղաքը։ Միայն սրնգի դյութիչ մեղեդիներն են կարողանում կախարդել առնետներին և տանել նրանց հեռու՜ հեռու՝ փրկելով բոլոր բնակիչներին։ Սակայն Համլենի քաղաքապետը չի պահում իր խոստումը և չի վարձատրում սրնգահարին։
Հիշու՞մ ես՝ ինչ է անում բարկացած սրնգահարը։ Դե ուրեմն հուլիսի 12-ին արի Ֆիլո՝ պատմության ավարտն իմանալու և կախարդական սրինգը լսելու համար 🎶
📞Մասնակցության համար պետք է նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 98 578 002 հեռախոսահամարին կամ գրելով մեր էջին։
🔖Մուտքն ազատ է, իսկ մենք անհամբեր սպասում ենք ձեզ։
______
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա