Image

𝐟𝐢𝐥𝐨 | Համլենի սրնգահարը․ | The State Philharmonia of Armenia

📍Առնո Բաբաջանյան համերգասրահ | ՆԵՐՔՆԱՀԱՐԿ
📆Հուլիսի 12
𝐟𝐢𝐥𝐨 |Համլենի սրնգահարը․
Զանգակի երաժշտական գիրքը
⏱️14:00
🪈 Ճանաչու՞մ ես Համլենի սրնգահարին։
Սա հենց այն հերոսն է, որ փրկոմ է Համլեն քաղաքը առնետներից, որ արդեն հասցրել էին վնասել բնակիչներին ու գեղեցիկ քաղաքը։ Միայն սրնգի դյութիչ մեղեդիներն են կարողանում կախարդել առնետներին և տանել նրանց հեռու՜ հեռու՝ փրկելով բոլոր բնակիչներին։ Սակայն Համլենի քաղաքապետը չի պահում իր խոստումը և չի վարձատրում սրնգահարին։
Հիշու՞մ ես՝ ինչ է անում բարկացած սրնգահարը։ Դե ուրեմն հուլիսի 12-ին արի Ֆիլո՝ պատմության ավարտն իմանալու և կախարդական սրինգը լսելու համար 🎶
📞Մասնակցության համար պետք է նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 98 578 002 հեռախոսահամարին կամ գրելով մեր էջին։
🔖Մուտքն ազատ է, իսկ մենք անհամբեր սպասում ենք ձեզ։
______
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա