Առնո Բաբաջանյան համերգասրահ | ՆԵՐՔՆԱՀԱՐԿ
Հունվարի 19
14.00
𝐟𝐢𝐥𝐨 | Լիլիթ Հարությունյան
«Սայաթ-Նովան և աշուղների արվեստը»
«Աշխարհումըս իմն դուն իս» տողը դժվար թե մեկը կարդա առանց երգելու
Սայաթ-Նովան հայ աշուղական երաժշտության ամենավառ դեմքերից է, և իր երգերը սիրո, աշխարհի ու կյանքի մասին ոչ միայն շոյում են ականջը, այլև դիպչում հոգուն։
Հունվարի 19-ին զրուցելու ենք Սայաթ-Նովայի ու աշուղական արվեստի մասին, դիտելու ենք հատվածներ ֆիլմերից ու, իհարկե, սովորելու ենք երգեր։
Մասնակցության համար պետք է նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 98 578 002 հեռախոսահամարին կամ գրելով մեր էջին։
Մուտքն ազատ է, իսկ մենք անհամբեր սպասում ենք ձեզ։
——————————————————
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա