Image

𝐟𝐢𝐥𝐨 | Երաժիշտ Հրեշը | The State Philharmonia of Armenia

𝐟𝐢𝐥𝐨 | Երաժիշտ Հրեշը
Զանգակի երաժշտական գիրքը.
✨Անտառում մի երաժիշտ հրեշ կար, որ շա՜տ էր սիրում սրինգ նվագել։
Մի օր մեր երաժշտասեր հրեշը որոշում է քաղաքի իսկական, մե՜ծ համերգասրահում ելույթ ունենալ, բայց պարզվում է, որ համերգասրահի դուռն իր գլխից փոքր է։
📍Մայիսի 24-ին արի Ֆիլո տեսնելու՝ ինչպես է սրնգահար հրեշը փորձելու մտնել «Առնո Բաբաջանյան» համերգասրահ, որ հենց քեզ համար գեղեցի՜կ մեղեդիներ նվագի։
📞Մասնակցության համար պետք է նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 98 578 002 հեռախոսահամարին կամ գրելով մեր էջին։
Մուտքն ազատ է, իսկ մենք անհամբեր սպասում ենք ձեզ։
—————————
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա