Image

𝐟𝐢𝐥𝐨 | Ալավերդու «ԼԱԶՈւՐ» Ժողգործիքների համույթ | The State Philharmonia of Armenia

📍Առնո Բաբաջանյան համերգասրահ
📆Հունիսի 7 
⏱14:00 𝐟𝐢𝐥𝐨 | Ալավերդու «ԼԱԶՈւՐ» Ժողգործիքների համույթ   
  գեղարվեստական ղեկավար՝ շվիահար Սարգիս Ալեքսանյան                                                                                                                                                                                                                    
Ամառային արձակուրդները սկսվել են և Ֆիլոյում ամառվա առաջին հանդիպումը այլ է լինելու…
Բնությունը հաճախ անկանխատեսելի է, և մայիսյան անձրևներն ու խենթ Դեբեդը աղետ բերեցին։ Բայց մարդիկ շարունակում են արարել, համախմբվել՝ միմյանց շուրջ և կիսել իրենց սրտի երգերը։
🎶Հունիսի 7-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում հյուրընկալելու ենք Ալավերդու «Լազուր» ժողգործիքների համույթը (գեղարվեստական ղեկավար՝ շվիահար Սարգիս Ալեքսանյան):
Չնայած որ դժվար էր՝ անսամբլի երաժիշտները որոշեցին չչեղարկել դպրոցականների հետ հանդիպումը, այլ հերթական անգամ հաստատել, որ լոռեցին աննկուն է անգամ ամենադժվարին պահերին: Անսամբլը կհնչեցնի հայրենի երգն ու երաժշտությունը, որպես սփոփանք ու քաջալերում, որպես նվիրում Լոռվա չքնաղ աշխարհին ու որպես հույս և հավատ գալիք լուսավոր օրերին:
📞Մասնակցության համար պետք է նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 98 578 002 հեռախոսահամարին կամ գրելով մեր էջին։
Մուտքն ազատ է, իսկ մենք անհամբեր սպասում ենք ձեզ։
—————————
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա