Image

𝐟𝐢𝐥𝐨 | Yerevan Drums | The State Philharmonia of Armenia

«Երևանյան թմբուկներ»
📍Առնո Բաբաջանյան համերգասրահ
📆Մայիսի 17     ⏱️14:00
🪘 Հիշու՞մ եք՝ փոքր ժամանակ ինչպես էինք խփում աթոռին կամ փայտի տախտակին՝ պատկերացնելով, որ թմբուկ ենք նվագում։ Այդ պահին մեր գլխում երաժշտությունը միշտ ստացված էր, իսկ մենք՝ մեծանուն երաժիշտներ։
Եթե հիմա դադարել եք այդպես անել, մենք նորից բորբոքելու ենք ձեր սերն առ թմբուկ ու ցույց ենք տալու՝ ինչքա՜ն մեղեդային ու զարմանահրաշ կարող է լինել թմբուկների մի ամբողջ համույթ։
🥁 Մեր հերթական ֆիլոյական ուրբաթը թմբկառա՜տ է լինելու, պատրաստվեք «Երևանյան թմբուկներ»-ի հետ երգելու, թմբկահարելու ու անվերջ զարմանալու։
📞Մասնակցության համար պետք է նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 98 578 002 հեռախոսահամարին կամ գրելով մեր էջին։
🔖Մուտքն ազատ է, իսկ մենք անհամբեր սպասում ենք ձեզ։
—————————
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա