Image

𝐟𝐢𝐥𝐨 | Divisi երգչախումբ | The State Philharmonia of Armenia

📍 Առնո Բաբաջանյան համերգասրահ
📆 Դեկտեմբերի 15
⏱️ 14։00
𝐟𝐢𝐥𝐨 | Divisi երգչախումբ
Գեղարվեստական ղեկավար՝ Մարինե Ալավերդյան
🤔Տեսել եք չէ՞. մե՜ծ երգչախումբ որևէ գործ է կատարում, ու մի մարդ երգչախմբի դիմաց, հանդիսատեսին մեջքով կանգնած ակտիվ թափահարում է ձեռքերով։
Ի՞նչ է անում։ Այդ ի՞նչ մոգական շարժումներ են։
🧙‍♀️Իսկապես որ մոգ է։ Եվ մեր մոգի անունը դիրիժոր է կամ խմբավար։ Հենց դիրիժորի ձեռքի թեթև շարժումով է բազմաձայն երգչախմբի ձայների ամբողջությունը վերածվում ներդաշնակ երգի։
🎶Ֆիլոյի հերթական ուրբաթ օրը խոսելու ենք դիրիժորի ու երգչախմբի մասին Divisi երգչախմբի ղեկավար Մաշա Ալավերդյանի հետ։
📞 Մասնակցության համար պետք է պարզապես նախօրոք գրանցվել՝ զանգահարելով +374 98 578 002 հեռախոսահամարին կամ գրելով մեր էջին։
🎫 Մուտքն ազատ է, իսկ մենք անհամբեր սպասելու ենք ձեզ։
——————————————————
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա