Image

𝐟𝐢𝐥𝐨 | Ցայգ | The State Philharmonia of Armenia

𝐟𝐢𝐥𝐨 | Ցայգ

Դաս-համերգ «Ցայգի» հետ

🎶Մի անգամ մի յուրահատուկ դպրոցում երեխաները հավաքվեցին ու որոշեցին ժողովրդական երգերի հետ «խաղ» անել։ Մի քիչ կիթառ ավելացնել, մի քիչ դաշնամուր։ Հետո էլ փորձեցին լռեցնել գործիքներն ու օգտագործել միայն իրենց ձայնը։ Արդյունքում ստեղծվեց ֆոլկ-ռոք խումբ (հետաքրքիր է, չէ՞, թե այդ ի՜նչ ժանր է), որն ապրեց անգամ, երբ երեխաները ավարտեցին դպրոցն ու սկսեցին գրավել այլ բեմեր։

🎶Խմբի երաժշտությունը կարելի է բնորոշել որպես ֆոլկ-ռոքի և նեոֆոլկի էկլեկտիկ խառնուրդ, որում մեղեդային սոլոներին անսպասելի հաջորդում են ծանր գրուվերը, իսկ հայկական ժողովրդական մեղեդիները վերածվում են հնչեղ բազմաձայնությունների:

Ու եթե դու էլ ինձ պես բառերով չպատկերացրիր՝ ինչպես են հնչում սոլոներն ու գրուվերները, արի՛ հոկտեմբերի 20-ին Առնո Բաբաջանյան համերգասրահ՝ բացահայտելու ֆոլկ-ռոքի հետաքրքիր ժանրը կենդանի կատարումների ու երաժիշտների հետ հարցուպատասխանի միջոցով։

📞 Մասնակցության համար պետք է միայն նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 98 578 002 հեռախոսահամարին կամ գրելով մեր էջին։

🎫 Մուտքն ազատ է, իսկ մենք անհամբեր սպասելու ենք ձեզ։
_________________________________
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա
#դպրոցականի_ֆիկհարմոնիա
#ցայգ

The State Philharmonia of Armenia
Ցայգ – Tsayg