Image

𝐟𝐢𝐥𝐨 | Տիեզերք բենդ | The State Philharmonia of Armenia

📍Առնո Բաբաջանյան համերգասրահ
📆Փետրվարի 16
⏱️14.00
𝐟𝐢𝐥𝐨 | Տիեզերք բենդ

💫Բոլոր ժամանակներում էլ սերն է պտտել մոլորակը․ Սերն առ երկինք, աստղեր, ծնողներ, դասարանի ամենաարագավազ տղան կամ շարադրություններ գրող աղջիկ․․․ Եվ սիրո մասին երգել են դեռ մեր նախապապերն ու նախատատերը՝ իրենց զգացմունքներն արտահայտելով գեղեցիկ ելևէջներով՝ սիրելիի կարոտի երգերից մինչև հարսանեկան ուրախ հանդեսներ։

🎶Տիզերիքի Լուսինեն, Էլիզան ու Սերգեյը փետրվարի 16-ին ներկայացնելու են հայկական ազգային հարսանեկան երգերի ժամանակակից մշակումները և իրենց հեղինակային երգերը։
Դաս-համերգին երեխաների հետ միասին կստեղծեն նաև ռիթմեր, մեղեդիներ, որ երեխաներն էլ իրենց սիրո մասին եթե չխոսեն էլ՝ կարողանան երգե՜լ։

📞Մասնակցության համար պետք է նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 98 578 002 հեռախոսահամարին կամ գրելով մեր էջին։
🎫Մուտքն ազատ է, իսկ մենք անհամբեր սպասում ենք ձեզ։
—————————
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա