Image

𝐟𝐢𝐥𝐨 | ՉԱՅԿՈՎՍԿԻ ԿԱՄԵՐԱՅԻՆ ՆՎԱԳԱԽՈւՄԲ | The State Philharmonia of Armenia

📆Մարտի 22, 14.00
📍Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոց (Կողբացի 36)

𝐟𝐢𝐥𝐨 | ՉԱՅԿՈՎՍԿԻ ԿԱՄԵՐԱՅԻՆ ՆՎԱԳԱԽՈւՄԲ

Կամիլ Սեն-Սանս – «Կենդանիների դիմակահանդես»

Դիրիժոր՝ Դավիթ Մարուխյան
Դաշնամուր՝ Լիլիթ Զաքարյան, Անահիտ Դիլբարյան

🎶 Պատրաստե՜ք դիմակները, հագե՜ք ամենավառ հագուստները, չէ՞ որ կենդանիների դիմակահանդես է լինելու։
Ձկները կլողան սրինգի նուրբ ալիքների միջով, անտառային թռչունները կծլվլան դաշնամուրի հետ, փիղը կգրավի՜ դահլիճը կոնտրաբասի թավ հնչյունների ներքո․․․ Բազմազա՜ն ձայներ ու բազմապիսի՜ գործիքներ։

🎶 Արի՛ Ֆիլոյի հերթկան դաս-համերգին, «Չայկովսկի» կամերային նվագախմբի հետ վայելելու Կամիլ Սեն-Սանսի «Կենդանիների դիմակահանդեսը»։

📞 Մասնակցության համար պետք է նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 98 57 80 02 հեռախոսահամարին կամ գրելով մեր էջին։
🎟️ Մուտքն ազատ է, իսկ մենք անհամբեր սպասում ենք ձեզ։
—————————
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա