Առնո Բաբաջանյան համերգասրահ | ՆԵՐՔՆԱՀԱՐԿ
Մարտի 29
14.00
𝐟𝐢𝐥𝐨 | Ժաննա Դավթյան
«Քելե, քելե»
Էլ ի՞նչ պատանեկություն առանց սիրո։ Եվ ի՞նչ սեր առանց երգերի։
Ժաննա Դավթյանի հետ մարտի մեր վերջին ֆիլոյական հանդիպումը լինելու է սիրո մասին։
Միասին լսելու ենք ավանդական սիրերգեր և սովորելու ենք ինքներս գրել՝ բացահայտելով գեղեցիկ բառախաղերի ու զգացմունքներն այլաբանորեն պատմելու արվեստը։
Դե, մեր սիրելի՜, սպասում ենք քեզ մարտի 29-ին ամենագարնանային ու սիրառատ դաս-համերգին։
Մասնակցության համար պետք է նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 98 578 002 հեռախոսահամարին կամ գրելով մեր էջին։
Մուտքն ազատ է, իսկ մենք անհամբեր սպասում ենք ձեզ։
—————————
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա