Image

𝐟𝐢𝐥𝐨 | Դեյվ Գյոդակյան | The State Philharmonia of Armenia

📍Նորարար փորձառական արվեստի կենտրոն (ՆՓԱԿ), Բուզանդ 1/3
📆Ապրիլի 19
⏱️14:00

𝐟𝐢𝐥𝐨 | Դեյվ Գյոդակյան
«Ստեղծագործելու հետքերով»

🎼Արվեստասեր մարդիկ սիրում են նաև ստեղծագործել։
🎶Մեր հերթական ֆիլոյական ուրբաթն առաջին անգամ անցնելու է ՆՓԱԿ-ի ավեստաշատ միջավայրում՝ արթնացնելով երևակայությունն ու ընկերացնելով մուսաների հետ։
🎶Կոնտրաբասահար և կոմպոզիտոր Դեյվ Գյոդակյանի հետ խոսելու ենք ստեղծագործողի ողջ ուղու մասին՝ ոգեշնչանքից մինչև ճգնաժամեր, սևագրերից մինչև լիարժեք ստեղծագործություն։ Միասին ոչ միայն լսելու ենք կոմպոզիտորների մասին, այլև ինքներս դառնալու ենք կոմպոզիտորներ՝ այդ օրը հեռանալով մեր ստեղծած երաժշտական պատառիկներով։

📞Մասնակցության համար պետք է նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 98 578 002 հեռախոսահամարին կամ գրելով մեր էջին։
🎫Մուտքն ազատ է, իսկ մենք անհամբեր սպասում ենք ձեզ։
—————————
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա