Հայաստանի պետական ֆիլհարմոնիան 2007 թվականից իրականացնում է «Դպրոցականի ֆիլհարմոնիա» կրթամշակութային ծրագիրը: Ուսումնական տարվա ընթացքում յուրաքանչյուր ուրբաթ անցկացվում են դաս-համերգներ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում՝ շուրջ 300 աշակերտների ինտերակտիվ մասնակցությամբ։
«Դպրոցականի ֆիլհարմոնիա» ծրագրի շրջանակներում աշակերտները հանդիպում են հանրային ճանաչում ունեցող արվեստագետների, երաժշտական խմբերի հետ՝ ծանոթանում երաժշտական ժանրերին, գործիքներին և ձայնային առանձնահատկություններին։
14/03/2025 | 14:00
📍 Առնո Բաբաջանյան համարգասրահ | Ներքնահարկ
🗓 Մարտի 14
⏱️ 14:00
𝐟𝐢𝐥𝐨 | Թավջութակի պատմությունը
Արամ Թալալյան
Այս ուրբաթ Ֆիլոյում հանդիպելու ենք աշխարհահռչակ երաժշտի՝ Արամ Թալալյանին։
Արամ Թալալյանը ոչ միայն մեծ վարպետությամբ է տիրապետում թավջութակին, այլև իր մեծ դերն ունի հայկական դասական երաժշտության զարգացման մեջ։
📖 Մարտի 14-ին Ֆիլոյում բացահայտալու ենք թավջութակի հետաքրքիր աշխարհը․ ինչպե՞ս է թավջութակը ձևավորվել, ինչո՞վ է տարբերվում մյուս լարային գործիքներից, և ի՞նչ գաղտնիքներ է պահում իր փափուկ ու թավշյա հնչողության տակ։
🎼 Կհնչեն նաև թավջութակի ամենահայտնի ստեղծագործություններից։
📞 Մասնակցության համար պետք է նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 98 578 002 հեռախոսահամարին կամ գրելով մեր էջին։
🎫 Մուտքն ազատ է, իսկ մենք անհամբեր սպասում ենք ձեզ։
_______
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա
07/03/2025 | 14:00
📍 Առնո Բաբաջանյան համարգասրահ | Ներքնահարկ
🗓 Մարտի 7
⏱️ 14:00
𝐟𝐢𝐥𝐨 | Ձայները պատմում են
«Ձայն» երգչախումբ
խմբավար՝ Արուս Նազարյան
🥰 Ֆիլոյի հանդիսատեսը շատ է սիրում երգչախմբային հանդիպումները։ Դե իսկ մենք էլ այնքա՜ն ենք սիրում, երբ մեր փոքր երաժշտասեր հյուրերը վայելում են դաս-համերգները։ Այդ պատճառով գարնան առաջին հանդիպմանը ձեզ սպասելու է «Ձայն» երգչախումբը 🌷
🎶 Սովորելու ենք բազմաձայնության գաղտնիքները, լսելու ենք՝ ինչպես են համադրվում տարբեր ձայներն ու ինչպես է խմբավարը ձեռքի թեթև շարժումով լուռ խոսում երգչախմբի հետ 🤫
📞 Մասնակցության համար պետք է նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 98 578 002 հեռախոսահամարին կամ գրելով մեր էջին։
🎫 Մուտքն ազատ է, իսկ մենք անհամբեր սպասում ենք ձեզ։
_________________________
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա
28/02/2025 | 16:00
📍Մասիսի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոց
🗓️ Փետրվարի 28
⏱️ 16:00
𝐟𝐢𝐥𝐨 | Tutira | Մենք բոլորս․․․
«Ճարտար» Իրական դպրոցի երգչախումբ
Խմբավար՝ Տաթևիկ Շախկուլյան
Ձմռան վերջին օրը գալիս ենք Մասիս՝ իրական երաժշտական հրավառություն բերելու։
Իրական դպրոցի «Ճարտար» արվեստասերների ակումբի
երգչախումբը կներկայացնի երգեր գրեթե բոլո՜ր ժանրերից՝ հոգևոր Կոմիտասից մինչև Lion King-ի սիրելի երգեր, մաորիական մարտական երգերից մինչև խաղաղ շարականներ։
📞 Մասնակցության համար պետք է նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 98 578 002 հեռախոսահամարին կամ գրելով մեր էջին։
🎫 Մուտքն ազատ է, իսկ մենք անհամբեր սպասում ենք ձեզ։
_______
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա
21/02/2025 | 14:00
📍Առնո Բաբաջանյան համերգասրահ | Ներքնահարկ
🗓️ Փետրվարի 21
⏱️ 14:00
𝐟𝐢𝐥𝐨 | Երգչախումբ. բազմաձայնության կախարդանքը
Նարինե Ոսկանյան (խմբավար)
Երգչախումբը մտնում է դահլիճ, հերթով կանգնում են իրար կողքի ու խմբավարի ձեռքի թեթև շարժումով սկսում երգել 🎶
Ինչպե՞ս են բոլոր երգիչները հիշում՝ ով ինչ պետք է երգի, և ինչպե՞ս ձայները չեն խանգարում միմյանց 🤔
Այ այստեղ տեսնում ենք՝ որքա՜ն կարևոր է խմբավարը. խմբավարի ձեռքի ամեն շարժում օգնում է հասկանալ՝ երբ և ինչպես երգել։
Բազմաձայնության ու խմբավարի դերի մասին կպատմի ու գործնական գիտելիքներ կտա մեզ խմբավար Նարինե Ոսկանյանը, իսկ վերջում միասին, որպես երգչախումբ կկատարենք բազմաձայն երգ։
📞 Մասնակցության համար պետք է նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 98 578 002 հեռախոսահամարին կամ գրելով մեր էջին։
🎫 Մուտքն ազատ է, իսկ մենք անհամբեր սպասում ենք ձեզ։
_______
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա
14/02/2025 | 14:00
📍Առնո Բաբաջանյան համերգասրահ | Ներքնահարկ
🗓️ Փետրվարի 14
⏱️ 14:00
𝐟𝐢𝐥𝐨 | Օպերային արվեստի գաղտնիքները
Գուրգեն Բավեյան (բարիտոն)
🔹 Ինչպե՞ս է ձևավորվում օպերային ձայնը։
🔹 Ինչո՞ւ է այն տարբերվում սովորական երգեցողությունից։
🔹 Եվ ի՞նչ գաղտնիքներ ունի այս արվեստը, որին տիրապետում են երգիչներից քչերը։
Այս ու այլ հարցերի շուրջ կխոսի Գուրգեն Բավեյանը՝ բարիտոն, ում ձայնը հնչել է աշխարհի մեծագույն բեմերում։
📞 Մասնակցության համար պետք է նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 98 578 002 հեռախոսահամարին կամ գրելով մեր էջին։
🎫 Մուտքն ազատ է, իսկ մենք անհամբեր սպասում ենք ձեզ։
_______
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա
07/02/2025 | 14:00
Առնո Բաբաջանյան համերգասրահ | Ներքնահարկ
Փետրվարի 7
14:00
𝐟𝐢𝐥𝐨 | Ակունքներից մեր օրեր՝ քանոնի հետ
Էթերի Հովհաննիսյան (քանոնահարուհի)
Քանոն գործիքի մասին հաստատ լսած կլինեք․ դե այն ծնկներին դրվող լարային գործիքը, որ շատ յուրօրինակ ձայն ունի, և որը նվագում են մատների ծայրերով։
Քանոնահարուհի Էթերի Հովհաննիսյանը պատմելու է քանոնի մասին՝ ակունքներից մինչև մեր օրերը։ Հետո լսելու ենք տարբեր ժամանակների ու ժանրերի կատարումներ։ Իսկ վերջում, ինչպես միշտ, կկարողանանք տալ մեր բոլոր հարցերն ու մոտիկից ծանոթանալ գործիքին։
Մասնակցության համար պետք է նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 98 578 002 հեռախոսահամարին կամ գրելով մեր էջին։
Մուտքն ազատ է, իսկ մենք անհամբեր սպասում ենք ձեզ։
_________________________
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա