Արամ Խաչատրյանը դասվում է ՅՈՒՆԵՍԿՈՅԻ 20-րդ դարի ամենահայտնի կոմպոզիտորների շարքում: Սակայն նրա ներդրումը հայ դասական երաժշտության մեջ վեր է ցանկացած միջազգային կոչումից: Խաչատրյանի հիշատակի օրը՝ մայիսի 1-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում անկասկած պետք է հնչի Արամ Խաչատրյան: Կհնչեն մեծն կոմպոզիտորի կամերային ժանրի մի շարք ստեղծագործություններ։ Ծրագրում՝ • ՕՐՈՐՈՑԱՅԻՆ դաշնամուրային տրիոյի համար (1926) • ՍՈՆԱՏ-ՄՈՆՈԼՈԳ մենանվագ ջութակի […]
Մայիսի 3-ին, ժամը 19:00-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա «Կադանս» անսամբլի համերգը: Հայ-արգենտինական տրամադրություն, որ «Կադանսը» անսամբլը մատուցում է հանդիսատեսին՝ 2004 թվականից ի վեր։ Տեղեկություններրի համար՝ 098 88 17 17
Ժամանակի ազդեցությունից վեր կոմիտասյան երաժշտություն, որը ՖՈԼԿ ՄՈԴԵՌՆ անսամբլի մշակումներով անվանում ենք պարզապես «Ֆոլկ ու մոդեռն Կոմիտաս»: • Գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ Լևոն Թևանյան • Դիրիժոր՝ Ալեքսան Հարությունյան • Տեղեկություններրի համար՝ 098 88 17 17
Մայիսի 5-8, ժամը՝ 11-:00-19:00 «Առնո Բաբաջանյան» դահլիճի ճեմասրահում կգործի Վահե Ազատիի անհատական լուսանկարչական ցուցահանդեսը: Հոգևոր աչքով և արվեստի հայացքով է ըմբռնելի դառնում մեզանում ապրող գեղեցիկի խորհուրդը՝ աստվածային մի երևույթ, որը դրսևորվում է, օրինակ՝ հայկական ճարտարապետության մեջ: Ցուցահանդեսի գաղափարն է լուսանկարչության միջոցով դիտողին փոխանցել հայկական ճարտարապետական մտքի և դրան առնչվող գեղեցիկի ու հավատի բարձր ընկալումները: • […]
Մարկո Շեվարլիզը նպատակ ունի, ինչպես ինքն է ասում՝ ակորդեոնիզացնելու ողջ աշխարհը: Վստահ ենք՝ դա նրան կհաջողվի՝ հաշվի առնելով 48 միջազգային մրցանակներն ու գրաված բեմերը: Սակայն հայ հանդիսատեսի ակորդեոնիզացումը կընթանա ոչ թե մեզ ծանոթ տանգոյի կամ ֆրանսիական տրամադրությամբ, այլ բոլորովին նոր, ակադեդեմիական հնչողությամբ: Տեղեկությունների համար՝ +374 98 881717
Յակովոս Կոլանյանը հայկական արմատներով կիթառահար է Հունաստանից։ Հայտնի է դասական կիթառի համար ֆոլկ երաժշտության իր մշակումներով, որոնք հասցրել է ներկայացնել հանդիսատեսին Եվրոպայում, Ասիայում և Լատինական Ամերիկայում։ Եղել է Աթենքի պետական նվագախմբի մենակատար, համագործակցել է նաև Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։ Ծրագիր՝ • Միքիս Թեոդորակիս - Էպիտաֆիա • Յակովոս Կոլանյան - Ձայներ 1915 • Հայկական ավանդական երաժշտություն՝ […]
Մայիսի 19-ին, 19:00-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահի ՆԵՐՔՆԱՀԱՐԿՈՒՄ կհյուրընկալենք ԷՆԱԴ ՏՐԻՈՅԻՆ: Տրիոյի նման համադրությունը՝ դաշնամուր, սաքսոֆոն և ջութակ, ստեղծում է յուրահատուկ հնչողություն՝ հատկապես ընտրված ծրագրի համար: • Անահիտ Դիլբարյան (դաշնամուր) • Էդուարդ Ներսիսյան (սաքսոֆոն) • Սոնա Տերտերյան (ջութակ) Ծրագրում ՝ • Ալեքսանդր Հարությունյան • Էդվարդ Միրզոյան • Ռասսել Փիթերսոն • Ջոն Ուիլիամս • Տեղեկություններրի համար՝ 098 88 […]
Հայաստանի պետական ֆիլհարմոնիան, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի հետ համատեղ իրականացնում է բացառիկ ցուցահանդես: 2023 թվականի մայիս - հուլիս ամիսներին «Առնո Բաբաջանյան» համերգային դահլիճի երկու ճեմասրահներում կցուցադրվեն հայ մեծանուն նկարիչներ Մինաս Ավետիսյանի և Աշոտ Հովյաննիսյանի աշխատանքները։ Ցուցադրությունը ներառում է գեղանկարիչների ինչպես հայտնի, այդպես և դեռևս չցուցադրված աշխատանքներ՝ Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի հավաքածուից։ • Ցուցահանդեսը բաց է […]
Մայիսի 21-ին, ժամը 19:00-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի համերգը։ • Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Նորայր Դավթյան Համերգին մասնակցում են «Հայրենի երգ» ժողովրդական երգի ստուդիայի սաները։ •Գեղարվեստական ղեկավար՝ Մխիթար Քեթցյան • Տեղեկությունների համար՝ 098 881717
Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի և «Կարին» ավանդական երգի-պարի խմբի համագործակցությամբ մայիսի 23-ին, ժամը 19:00-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա գրական - համերգային միջոցառում՝ նվիրված հայ մեծանուն գրող Կոստան Զարյանին։ Երեկոյի ընթացքում ելույթ կունենան․ •«Կարին» ավանդական երգի - պարի խումբ (գեղարվեստական ղեկավար՝ Գագիկ Գինոսյան) • «Հովեր» պետական կամերային երգչախումբ (գեղարվեստական ղեկավար՝ Սոնա Հովհաննիսյան) • Ռուբեն Հախվերդյան • […]
Ի՞նչ ես լսում, երբ կանգնած ես ջազի եզրին։ Մայիսի 25-ին, ժամը 19:00-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահի Ներքնահարկում Արտյոմ Լալայանը կհնչեցնի իր երաժշտական կարծիքը ջազի սահմանների և եզրերի մասին։ • Համերգի տոմսը ներառում է արցախյան գինու և ուտեստների հյուրասիրություն Տեղեկությունների համար՝ +374 98 881717
Հետաքրքիր կոնցեպտ, յուրօրինակ ծրագիր։ Մայիսի 26-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահի բեմում է Հունաստանի երկաթուղային ընկերության երգչախումբը։ Գեղարվեստական ղեկավար՝ Էմիլիոս Յաննակոպուլոս • Մուտքն ազատ է Տեղեկությունների համար՝ +374 10 569554
Հաճելի միջադեպերից, ամերիկյան ջազից և տրամադրության բազմազանությունից ոգեշնչված ջազ երեկո է սպասվում բոլորիս։ Սիմելա Նամավար՝ վոկալ Կարեն Գրիգորյան՝ դաշնամուր Միխաիլ Ֆոմինիխ՝ կոնտրաբաս Հարություն Հարությունյան՝ հարվածային գործիքներ Տեղեկությունների համար՝ +374 98 881717