Image

Events | The State Philharmonia of Armenia

Պար և երաժշտություն

«Առնո Բաբաջանյան» համերգասրահ Աբովյան 2, Երևան, Armenia

 ՊԱՐԻ ԵՎ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ • Գրող և կոմպոզիտոր Միշել Պետրոսյանը, Hallet Eghayan բալետային ընկերությունը և Assonance անսամբլը ներկայացնում են պարի, երաժշտության և գրականության եզակի համադրությամբ ներկայացում։ • Այս բացառիկ ստեղծագործությունն ընդլայնում է կոմպոզիցիայի և խորեոգրաֆիայի ժանրային սահմանները: Պարային բեմադրության հեղինակը բալետմայստեր Միշել Ալե Էգայանն է, ներկայացման երաժշտությունը հեղինակել են կոմպոզիտորներ Արամ Հովհաննիսյանը և Միշել Պետրոսյանը, […]

Ժան-Կլոդ Էլուա | Նվիրում

«Առնո Բաբաջանյան» համերգասրահի Ներքնահարկում նոյեմբերից մեկնարկում է ամենամսյա «ալտերնատիվ» միջոցառումների շարք՝ «Theatrum Phonosophicum. Տարազգայական իրադարձություններ» խորագրով: Շարքը կբացվի ֆրանսիացի կոմպոզիտոր Ժան-Կլոդ Էլուայի “Shânti” էլեկտրոնային ստեղծագործության հատվածային ունկնդրումով և քննարկմամբ: “Shânti”-ն ստեղծվել է 1972-73 թվականներին, Քյոլնի WDR էլեկտրոնային ստուդիայում: Սանսկրիտից թարգմանաբար «shânti» նշանակում է խաղաղություն: Սակայն Էլուայի Shânti-ն լոկ պացիֆիստական ստեղծագործություն չէ: Պարադոքս է, բայց այն, […]

Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբ

Նոյեմբերի 20-ին, ժամը 19:00-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի համերգը։ Մենակատարներ՝ • Վարդան Բադալյան • Եվա Եգանյան • Մավր Մկրտչյան • Տաթևիկ Սարգսյան • Արտակ Ստեփանյան • Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Նորայր Դավթյան • Տոմսերի և տեղեկությունների համար՝ 098 881717 Հայաստանի պետական ֆիլհարմոնիա (Աբովյան 2)

ՈւՆԿՆ•ԴԻՐ | Շաբաթական աշխատարաններ

• «Առնո Բաբաջանյան» համերգասրահ | Ներքնահարկ ՈւՆԿ•ՆԴԻՐ շաբաթական աշխատարաններ • Թվում է՝ լսելը բնական երևույթ է, որ հասու է յուրաքանչյուրին, ակայն, մի էական տարբերություն կա պարզապես լսելու և ունկնդրելու միջև: Ունկնդրելն իրականում արվեստ է, որը կարող է մեծապես հարստացնել աշխարհում մեր գոյությունը: • Երբեմն նույնիսկ պրոֆեսիոնալ երաժիշտները սովոր չեն իրապես լսել այն, ինչ կատարում են, […]

Հանդիպում Էդգար Գյանջումյանի հետ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող «Երիտասարդ կոմպոզիտորների մրցութ - փառատոնի» շրջանակներում, նոյեմբերի 25-ին, ժամը 17։00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա հանդիպում ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանի հետ։ • Քննարկման թեման` երաժշտական կրթության դերը ստեղծարարության զարգացման գործում •Ծրագիրն իրականացնում է «Դիվիզի» արվեստների սինթեզ մշակութային հասարակական կազմակերպությունը Նախագծի գործընկերներ՝ • Հայաստանի պետական ֆիլհարմոնիա • Երևանի […]

Yerevan Jazz Fest 2022 | Piano Day

𝐘𝐄𝐑𝐄𝐕𝐀𝐍 𝐉𝐀𝐙𝐙 𝐅𝐄𝐒𝐓 Նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 2-ը Երևանը կրկին ջազի մասին է: Նոյեմբերի 25-ին, երևանյան ջազ փառատոնի շրջանակներում «Առնո Բաբաջանյան» համերգասրահը կհյուրընկալի Հայաստանի լավագույն դաշնակահարներին:  Սոլո ելույթներով հանդես կգան առաջատար և վաստակավոր երաժիշտներ՝ • Լևոն Մալխասյանը • Վահագն Հայրապետյանը • Խաչիկ Սահակյանը • Կարեն Մամիկոնյանը •  Տեղեկությունների համար զանգահարել՝ 010 56 95 54, 098881717 Հայաստանի […]