Image

Events | The State Philharmonia of Armenia

Հակոբ Ջաղացպանյան

• Հակոբ Ջաղացպանյան (կիթառ) ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Հակոբ Ջաղացպանյանը, ում մենք պարզապես կոչում ենք կիթառի համահայկական վարպետ, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում հանդես կգա լատինամերիկյան և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններով: 

Թբիլիսիի մանկական կապելլա | Հայաստանի փոքրիկ երգիչներ

• Թբիլիսիի մանկական կապելլա • Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Գելա Պարչուկիձե • Հայաստանի փոքրիկ երգիչներ • Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Տիգրան Հեքեքյան Երկու երկրների մանկական լավագույն երգչախմբերը համախմբվել են՝ բացահայտելու տարածաշրջանի տաղանդավոր երիտասարդների երաժշտական ներուժն ու ներկայացնելու համերգային միասնական ծրագիր:

Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբ

Հոկտեմբերի 23-ին, ժամը 19:00-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի համերգը։ Մենակատարներ՝ • Մելինե Խաչատրյան • Աննա Սայադյան • Մարիամ Բարմախսզյան • Մավր Մկրտչյան • Արտակ Ստեփանյան • Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Նորայր Դավթյան Տոմսերի և տեղեկությունների համար՝ 098 881717

Վերա Պոլոզկովա, Ալեքսանդր Մանոցկով | «Ձեռքի ուղեբեռ»

• Վերա Պոլոզկովա և Ալեքսանդր Մանոցկով • «Ձեռքի ուղեբեռ» պոեզիա և երգեր «Ձեռքի ուղեբեռը» երկխոսություն է երկու հեղինակների՝ կոմպոզիտորի և բանաստեղծի միջև։ Սա նրանց անցյալի և ականատեսը դարձած պատմությունների միասնությունն է այն մասին, թե ինչ ենք մեզ հետ վերցնում, երբ հեռանում ենք։ «Մենք երգում ու կարդում ենք այն մասին, թե ինչ է մարդը զգում, երբ […]

Ձայն մարդկային

Հոկտեմբերի 29-ին, ժամը 19։00-ին ֆրանսերենը դարձյալ կհնչի «Առնո Բաբաջանյան» համերգասրահի ներքնահարկում։ • Ժան Կոկտոյի համանուն պիեսի հիման վրա գրված Ֆրանսիս Պուլենկի «Ձայն մարդկային» հանրահայտ մոնոօպերայի հերոսուհուն մարմնավորում է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանը։ • Բեմադրող ռեժիսոր՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Հակոբյան •  Նվագակցող՝ Վասիլի Ռոլիչ (դաշնամուր) […]

Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլ

Հոկտեմբերի 30-ին, ժամը 18:00 «Առնո Բաբաջանյան» համերգասրահի բեմում կլինի Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլը: • Անսամբլի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Գևորգ Մանասյան • Տնօրեն և դիրիժոր, պրոֆեսոր Հրաչ Նազարյան • Խմբավար և մեներգիչ՝ Լաուրա Մամյան • Կոնցերտմայստեր՝ Աշոտ Վարդանյան Տեղեկությունների համար՝ 098 881717