Image

Events | The State Philharmonia of Armenia

ՋԱԶ ԵՎ ՏԱՆԳՈ

Հուլիս 12 (ուրբաթ), 20։00 «Առնո Բաբաջանյան» համերգասրահ Հուլիսյան թեժ երեկո` տանգո, ջազ ու մի քիչ սամբա․․․ • Աննա Ցագարելի (դաշնամուր) • Նիկոլայ Լարին (կլառնետ) Ինչու՞ էին Պիացոլային «տանգոն սպանող» անվանում: Ո՞վ է Սկարամուշը և ի՞նչ կապ ունի նրա հետ Ֆրանսիական հեղափոխությունը: Ամերիկացին Փարիզում. իրականում ո՞ւմ է «պատկանում» Ջորջ Գերշվինի անունը: Ինչպե՞ս Նոյը և նրա «լողացող […]

ՆԵՇԱՆ ԴՈւԵՏ

 Հուլիս 13 (շաբաթ), 19։00 «Առնո Բաբաջանյան» համերգասրահ Իրանական ֆոլկ երաժշտություն ՆԵՇԱՆ ԴՈւԵՏՆիմա Խոշրավեշ (սետար, շուրանգիզ, ձայն)Կատարինա Հոֆման (թավջութակ, ղայչակ)  Տոմսերը վաճառվում են «Առնո Բաբաջանյան» համերգասրահի տոմսարկղում (Աբովյան 2)  Արժեքը՝ 2000 - 5000 դր․ Տեղեկությունների և ամրագրման համար՝098 881717 Հայաստանի պետական ֆիլհարմոնիա(Աբովյան 2)

ԳՅՈւՐՋԻԵՎ ԱՆՍԱՄԲԼ

 Հուլիս 16 (երեքշաբթի), 19։00 «Առնո Բաբաջանյան» համերգասրահ ԳՅՈւՐՋԻԵՎ ԱՆՍԱՄԲԼԳեղարվեստական ղեկավար՝ Լևոն Իսկենյան Այս տարի գերմանական հեղինակավոր ECM Records լեյբլում թողարկվեց «Գյուրջիև» անսամբլի երրորդ՝ «Զարթիր» խորագրով ալբոմը։ Այն վերաիմաստավորում է հայազգի մեծանուն մտավորական, հոգևոր ուսուցիչ, կոմպոզիտոր, պարուսույց և փիլիսոփա Գեորգի Գյուրջիևի երաժշտությունը՝ ժողովրդական գործիքավորմամբ։Ձայնասկավառակում անդրադաձ կա նաև հայ աշուղների և բանաստեղծների հարուստ ավանդությանը․ Ջիվանի, Բաղդասար Դպիր, Սայաթ-Նովա։ […]

ՌՈԲԻ ԼԱԿԱՏՈՇ ԵՎ ԸՆԿԵՐՆԵՐ

 Հուլիս 19 (ուրբաթ), 19։00 «Առնո Բաբաջանյան» համերգասրահ ՌՈԲԻ ԼԱԿԱՏՈՇ ԵՎ ԸՆԿԵՐՆԵՐ Բացառիկ երեկո «Առնո Բաբաջանյան» համերգասրահում։Հուլիսի 19-ին, ժամը 19։00-ին, առաջին անգամ Հայաստանում ելույթ կունենա լեգենդար ջութակահար Ռոբի Լակատոշը՝ իր երաժշտախմբի նվագակցությամբ։ Գնչուական ջութակի աշխարհահռչակ վիրտուոզ, ջազմեն և կոմպոզիտոր Ռոբի Լակատոշը ծնվել է Հունգարիայում 1968 թվականին։ Նրա ճակատագիրը նախասահմանված էր, ջութակահարներ էին Ռոբիի հայրը, պապը, նախապապը․․․ Նա […]

ՋԱԶ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 Հուլիս 23 (երեքշաբթի), 19։00 «Առնո Բաբաջանյան» համերգասրահՋԱԶ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ Մեր մանկության երգերըՓոքրիկների կողմից արդեն շատ սիրված այս նախագծի հեղինակներն են ջազմեններ Կարեն Գրիգորյանը և Ռաֆայել Պետրոսյանը: Ծրագրի նպատակն է վաղ հասակից երեխաներին ծանոթացնել ջազային երաժշտության հետ՝ իրենց հասանելի և հետաքրքիր ձևաչափով: Իսկ ինչը կարող է ավելի մատչելի լինել փոքրիկների համար քան սիրելի մուլտֆիլմը․․․Հուլիսի 23-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահի […]

ՄԱՐԻԱՆՆԱ ՇԻՐԻՆՅԱՆ

Հուլիս 24 (չորեքշաբթի), 19։00 «Առնո Բաբաջանյան» համերգասրահ ՄԱՐԻԱՆՆԱ ՇԻՐԻՆՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈւՄ Է Կամերային երաժշտության համերգ • Օթիլիա Ցիլկե (ֆլեյտա) • Սելմա Թայլման (ջութակ) • Հաննա Շիրինյան Ռոդե (ջութակ) • Մերել Բելեն (դաշնամուր) • Ալեքսանդր Շիրինյան Ռոդե (թավջութակ) Հատուկ հյուր՝ Մերի Դոլմազյան (ալտ) Ծրագրում՝ • Անտոնին Դվորժակ - Լարային քառյակ ստ․ 96, ֆա մաժոր, «Ամերիկյան» (1-ին մաս) […]