Image

Events | The State Philharmonia of Armenia

Տենոր և երգեհոն

«Առնո Բաբաջանյան» համերգասրահ Հուլիս 9 (երեքշաբթի), ժամը՝ 19:00 • Ռոման Խնկոյան (տենոր) • Գարրի Եփրիկյան (երգեհոն) Ծրագրում՝ Մաքս Ռեգեր, Ֆելիքս Մենդելսոն, Լուի Վիեռն, Ժորժ Բիզե, Սեզար Ֆրանկ, Ալեսանդրո Ստրադելլա, Նիկոլայ Սիդելնիկով Տոմսերը վաճառվում են «Առնո Բաբաջանյան» համերգասրահի տոմսարկղում (Աբովյան 2) Արժեքը՝ 2000 - 3000 դր․ Հավելյալ տեղեկությունների և ամրագրման համար՝ 098 881717 Հայաստանի պետական ֆիլհարմոնիա

𝑳𝒂 𝑭𝒓𝒂𝒏𝒄𝒐𝒑𝒉𝒐𝒏𝒊𝒆 𝑪𝒉𝒂𝒏𝒕𝒆́𝒆 🇫🇷 |Երաժշտական երկխոսություն․ | Կոմիտաս և ֆրանսիացի կոմպոզիտորներ

 Հուլիս 11 (հինգշաբթի), 19։00 «Առնո Բաբաջանյան» համերգասրահ 𝑳𝒂 𝑭𝒓𝒂𝒏𝒄𝒐𝒑𝒉𝒐𝒏𝒊𝒆 𝑪𝒉𝒂𝒏𝒕𝒆́𝒆 Երաժշտական երկխոսություն․ Կոմիտաս և ֆրանսիացի կոմպոզիտորներ Ֆրանսիայի ազգային տոնին ընդառաջ, հուլիսի 11-ին, ժամը 19։00, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա դասական երաժշտության համերգ։ Ավանդական դարձած երեկոյի ընթացքում կհնչեն Կոմիտասի և ֆրանսիացի կոմպոզիտորների վոկալ-կամերային ստեղծագործություններ։Ելույթ կունենան Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողները և շրջանավարտները։ Նախագծի ղեկավար՝ Սերինե-Լյուբա Թադևոսյան  Տոմսերը […]

ՋԱԶ ԵՎ ՏԱՆԳՈ

Հուլիս 12 (ուրբաթ), 20։00 «Առնո Բաբաջանյան» համերգասրահ Հուլիսյան թեժ երեկո` տանգո, ջազ ու մի քիչ սամբա․․․ • Աննա Ցագարելի (դաշնամուր) • Նիկոլայ Լարին (կլառնետ) Ինչու՞ էին Պիացոլային «տանգոն սպանող» անվանում: Ո՞վ է Սկարամուշը և ի՞նչ կապ ունի նրա հետ Ֆրանսիական հեղափոխությունը: Ամերիկացին Փարիզում. իրականում ո՞ւմ է «պատկանում» Ջորջ Գերշվինի անունը: Ինչպե՞ս Նոյը և նրա «լողացող […]

ՆԵՇԱՆ ԴՈւԵՏ

 Հուլիս 13 (շաբաթ), 19։00 «Առնո Բաբաջանյան» համերգասրահ Իրանական ֆոլկ երաժշտություն ՆԵՇԱՆ ԴՈւԵՏՆիմա Խոշրավեշ (սետար, շուրանգիզ, ձայն)Կատարինա Հոֆման (թավջութակ, ղայչակ)  Տոմսերը վաճառվում են «Առնո Բաբաջանյան» համերգասրահի տոմսարկղում (Աբովյան 2)  Արժեքը՝ 2000 - 5000 դր․ Տեղեկությունների և ամրագրման համար՝098 881717 Հայաստանի պետական ֆիլհարմոնիա(Աբովյան 2)

ԳՅՈւՐՋԻԵՎ ԱՆՍԱՄԲԼ

 Հուլիս 16 (երեքշաբթի), 19։00 «Առնո Բաբաջանյան» համերգասրահ ԳՅՈւՐՋԻԵՎ ԱՆՍԱՄԲԼԳեղարվեստական ղեկավար՝ Լևոն Իսկենյան Այս տարի գերմանական հեղինակավոր ECM Records լեյբլում թողարկվեց «Գյուրջիև» անսամբլի երրորդ՝ «Զարթիր» խորագրով ալբոմը։ Այն վերաիմաստավորում է հայազգի մեծանուն մտավորական, հոգևոր ուսուցիչ, կոմպոզիտոր, պարուսույց և փիլիսոփա Գեորգի Գյուրջիևի երաժշտությունը՝ ժողովրդական գործիքավորմամբ։Ձայնասկավառակում անդրադաձ կա նաև հայ աշուղների և բանաստեղծների հարուստ ավանդությանը․ Ջիվանի, Բաղդասար Դպիր, Սայաթ-Նովա։ […]

ՌՈԲԻ ԼԱԿԱՏՈՇ ԵՎ ԸՆԿԵՐՆԵՐ

 Հուլիս 19 (ուրբաթ), 19։00 «Առնո Բաբաջանյան» համերգասրահ ՌՈԲԻ ԼԱԿԱՏՈՇ ԵՎ ԸՆԿԵՐՆԵՐ Բացառիկ երեկո «Առնո Բաբաջանյան» համերգասրահում։Հուլիսի 19-ին, ժամը 19։00-ին, առաջին անգամ Հայաստանում ելույթ կունենա լեգենդար ջութակահար Ռոբի Լակատոշը՝ իր երաժշտախմբի նվագակցությամբ։ Գնչուական ջութակի աշխարհահռչակ վիրտուոզ, ջազմեն և կոմպոզիտոր Ռոբի Լակատոշը ծնվել է Հունգարիայում 1968 թվականին։ Նրա ճակատագիրը նախասահմանված էր, ջութակահարներ էին Ռոբիի հայրը, պապը, նախապապը․․․ Նա […]