Արտյոմ Լալայան | Լիրիկա և էքսպրեսիա
Արտյոմ Լալայանի «Ջազ X3» համերգաշարը կեզրափակենք հուլիսի 12-ին՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահի Ներքնահարկում՝ Լիրիկայով և էքսպրեսիայով։ • Համերգի տոմսը ներառում է արցախյան գինու և ուտեստների հյուրասիրություն Տեղեկությունների համար՝ +374 98 881717
La Francophonie Chantée
Բաստիլի գրավումը և ֆրանսիական մեծ հեղափոխությունը հարյուրամյակներ անց հանգեցրին նաև համաշխարհային մշակութային փոփոխության, ինչի արդյունքում «Առնո Բաբաջանյան» համերգասրահում միասին կնշենք Ֆրանսիայի ազգային տոնը` Ֆրանսիացի կոմպոզիտորների վոկալ ստեղծագործությունների համերգով: • Տեղեկությունների համար՝ 098 88 17 17
Կիթառի փառատոն | Հակոբ Ջաղացպանյան , Eden Stell Guitar Duo
Play 2 Festival-ի շրջանակներում կազմակերպվող կիթառի փառատոնի համերգային ծրագրի ընթացքում դասական կիթառի առաջատար, ՀՀ վաստակավոր արտիստ Հակոբ Ջաղացպանյանին է միանում Eden Stell դուետը՝ Մեծ Բրիտանիայից: •Անգլիայում Eden Stell-ին հաճախ համեմատում են քամելեոնի հետ՝ ընդգծելով, թե որքան ներդաշնակ է դուետը համապատասխանեցնում իր երաժշտությունը տարբեր ոճերի հետ: • Տեղեկությունների համար՝ +374 98 881717
ԱրմՍթրոնգ նվագախումբ | BACK TO RAY
Վերադառնում ենք հին ու սիրված Ռեյ Չարլզին՝ ԱրմՍթրոնգ նվագախմբի հետ: • Հայկ Պետրոսյան` վոկալ • Անուշ Բադալյան` վոկալ • Դավիթ Գեոդակյան` դիրիժոր • Դավիթ Թադևոսյան` շեփոր • Տիգրան Հարությունյան` շեփոր • Լևոն Այվազյան` շեփոր • Կարեն Սարգսյան` տրոմբոն • Էդուարդ Երկանյան` տրոմբոն • Դավիթ Մելքոնյան` սոպրանո և ալտ սաքսոֆոն • Դմիտրի Արզումանյան՝ տենոր սաքսոֆոն • […]
ՀԱՄԵՐԳ Եւ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ | «Ակունք»
• «Ակունք» ազգագրական համույթ • Գեղարվեստական ղեկավար՝ Արթուր Շահնազարյան • ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ | ՀԱՄԵՐԳ • Արծրունի Սահակյան - «Հին աշխարհից միջնադար» Հուլիսի 17-ին, ժամը 19։00 «Առնո Բաբաջանյան» համերգասրահում ելույթ կունենա Մարո Մուրադյանի անվան «Ակունք» ազգագրական համույթը (գեղարվեստական ղեկավար՝ կոմպոզիտոր, կոմիտասագետ Արթուր Շահնազարյան)։ Նույն երեկոյի ընթացքում տեղի կունենա նաև պատմաբան, մշակութաբան Արծրունի Սահակյանի «Հին աշխարհից միջնադար […]
ՋԱԶ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Նախագծի հեղինակներն են ջազմեններ Կարեն Գրիգորյանը և Ռաֆայել Պետրոսյանը: Ծրագրի նպատակն է վաղ հասակից երեխաներին ծանոթացնել ջազային երաժշտության հետ՝ իրենց համար հասանելի և հետաքրքիր ձևաչափով: Իսկ ի՞նչը կարող է ավելի մատչելի լինել փոքրիկների համար, քան մուլտֆիլմը․․․ • Մեծ ու փոքրիկ այցելուները կլսեն իրենց սիրելի մուլտերի երաժշտությունը՝ ջազային մշակումով, փայլուն ջազ երաժիշտերի կատարմամբ։ • Աննա Կոստանյան՝ […]