ՖՈԼԿ ՈՒ ՄՈԴԵՌՆ ԿՈՄԻՏԱՍ
Ժամանակի ազդեցությունից վեր կոմիտասյան երաժշտություն, որը ՖՈԼԿ ՄՈԴԵՌՆ անսամբլի մշակումներով անվանում ենք պարզապես «Ֆոլկ ու մոդեռն Կոմիտաս»: • Գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ Լևոն Թևանյան • Դիրիժոր՝ Ալեքսան Հարությունյան • Տեղեկություններրի համար՝ 098 88 17 17
Վահե Ազատի | Խորհուրդ խորին
Մայիսի 5-8, ժամը՝ 11-:00-19:00 «Առնո Բաբաջանյան» դահլիճի ճեմասրահում կգործի Վահե Ազատիի անհատական լուսանկարչական ցուցահանդեսը: Հոգևոր աչքով և արվեստի հայացքով է ըմբռնելի դառնում մեզանում ապրող գեղեցիկի խորհուրդը՝ աստվածային մի երևույթ, որը դրսևորվում է, օրինակ՝ հայկական ճարտարապետության մեջ: Ցուցահանդեսի գաղափարն է լուսանկարչության միջոցով դիտողին փոխանցել հայկական ճարտարապետական մտքի և դրան առնչվող գեղեցիկի ու հավատի բարձր ընկալումները: • […]
ՄԱՐԿՈ ՇԵՎԱՐԼԻՉ | ԱԿՈՐԴԵՈՆ (ՍԵՐԲԻԱ)
Մարկո Շեվարլիզը նպատակ ունի, ինչպես ինքն է ասում՝ ակորդեոնիզացնելու ողջ աշխարհը: Վստահ ենք՝ դա նրան կհաջողվի՝ հաշվի առնելով 48 միջազգային մրցանակներն ու գրաված բեմերը: Սակայն հայ հանդիսատեսի ակորդեոնիզացումը կընթանա ոչ թե մեզ ծանոթ տանգոյի կամ ֆրանսիական տրամադրությամբ, այլ բոլորովին նոր, ակադեդեմիական հնչողությամբ: Տեղեկությունների համար՝ +374 98 881717
Յակովոս Կոլանյան՝ կիթառ (Հունաստան)
Յակովոս Կոլանյանը հայկական արմատներով կիթառահար է Հունաստանից։ Հայտնի է դասական կիթառի համար ֆոլկ երաժշտության իր մշակումներով, որոնք հասցրել է ներկայացնել հանդիսատեսին Եվրոպայում, Ասիայում և Լատինական Ամերիկայում։ Եղել է Աթենքի պետական նվագախմբի մենակատար, համագործակցել է նաև Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։ Ծրագիր՝ • Միքիս Թեոդորակիս - Էպիտաֆիա • Յակովոս Կոլանյան - Ձայներ 1915 • Հայկական ավանդական երաժշտություն՝ […]
ԷՆԱԴ ՏՐԻՈ
Մայիսի 19-ին, 19:00-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահի ՆԵՐՔՆԱՀԱՐԿՈՒՄ կհյուրընկալենք ԷՆԱԴ ՏՐԻՈՅԻՆ: Տրիոյի նման համադրությունը՝ դաշնամուր, սաքսոֆոն և ջութակ, ստեղծում է յուրահատուկ հնչողություն՝ հատկապես ընտրված ծրագրի համար: • Անահիտ Դիլբարյան (դաշնամուր) • Էդուարդ Ներսիսյան (սաքսոֆոն) • Սոնա Տերտերյան (ջութակ) Ծրագրում ՝ • Ալեքսանդր Հարությունյան • Էդվարդ Միրզոյան • Ռասսել Փիթերսոն • Ջոն Ուիլիամս • Տեղեկություններրի համար՝ 098 88 […]
Արտացոլանքներ
Մայիսի 20-ին, ժամը 19։00-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահի ՆԵՐՔՆԱՀԱՐԿ ենք հրավիրում ֆլեյտայի սիրահարներին՝ վայելելու Իվան Բուշուևի և Նարեկ Ավագյանի ֆլեյտայի ԱՐՏԱՑՈԼԱՆՔՆԵՐԸ: • Իվան Բուշուև՝ ֆլեյտա • Նարեկ Ավագյան՝ ֆլեյտա • Գայանե Ասլանյան՝ դաշնամուր Ծրագրում՝ Ժակ-Մարտեն Օտետեր Ֆիլիպ Գոբեր Փոլ Տաֆանել Մորիս Ռավել Պիեռ Սանկան Օլիվիե Մեսիան Իսան Յուն • Տեղեկությունների համար՝ +374 98 881717