Image

Events | The State Philharmonia of Armenia

ՀՈՂ | ԱՐԹՈՒՆ

Էթնիկ/էլեկտրոնային ժանրի ծրագիր, երկու արտիստների մասնակցությամբ՝ Հող և Արթուր Ալեք։ Այս երաժշտական նախագիծն արդեն երկու տարի է, ինչ ուրույն տեղ ունի հայկական երաժշտական կյանքում։  Տեղեկությունների համար՝ 098 88 17 17

Գնել Տոմս

Վլադիմիր Աբրահամյան | Ցուցահանդես

«Կինն իմ մուսան է» • Անհատական ցուցահանդես Մարտի 8-ին, ժամը 16:00-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահի Ներքնահարկում տեղի կունենա ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանի «Կինն իմ մուսան է» խորագրով անհատական ցուցահանդեսը։ Վլադիմիր Աբրահամյանի ստեղծագործությունը հարուստ է կանանց կերպարներով` ծանոթ ու անծանոթ կանայք, բնորդուհիներ, երևակայական, հորինված կերպարներ: Կներկայացվեն հայտնի ու դեռևս չցուցադրված գործեր` դիմանկարներ, նատյուրմորտներ: Կցուցադրվեն նաև Վլադիմիր […]

theatrum phonosophicum | ՋՈՅՍ Եւ ԲԱԽ

• Նվիրում Պետեր Կուբելկային • «Առնո Բաբաջանյան» համերգասրահի ՆԵՐՔՆԱՀԱՐԿՈւՄ շարունակվում է «theatrum phonosophicum. տարազգայական իրադարձություններ» խորագրով ալտերնատիվ միջոցառումների շարքը: Նախագծի շրջանակներում մարտի 12-ին, ժամը 19:00 տեղի կունենա պերֆորմատիվ իրադարձություն՝ էքսպերիմենտալ կինոյի, գրականության, երաժշտության և խոհարարության միջև։ • Մուտքն ազատ է • Տեղեկությունների համար՝ 041699114

Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբ

Մարտի 17-ին, ժամը 19:00-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի համերգը։ Մենակատարներ՝ • Վարդան Բադալյան • Եվա Եգանյան • Մավր Մկրտչյան • Նարե Գևորգյան • Արտակ Ստեփանյան • Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Նորայր Դավթյան • Տոմսերի և տեղեկությունների համար՝ 098 881717

Գնել Տոմս

Parziwal + ~ ~ ~ H.N.

 «Առնո Բաբաջանյան» համերգասրահ | ՆԵՐՔՆԱՀԱՐԿ Երկարատև պերֆորմանս` ներշնչված Ռիխարդ Վագների երաժշտությամբ և Գրաալի լեգենդներով: Բացարձակ լսողություն: 360 աստիճանով տեսողություն: Դանդաղ անցումներ՝ գեղեցկության մերթընդմերթ պոռթկումներով: Ընկալման և զգացողության ինտենսիվություն: • Չորս ժամ տևողությամբ պրոցեսի ընթացքում կատարողները և հանդիսատեսը ընկղմված կլինեն մեկ այլ գիտակցական վիճակի մեջ, որում ամեն ինչ դիտվում է հավերժության տեսակետից: Գարնան խորհրդի տոն… Հերման […]

Դավիթ Մելքոնյանի խումբ

Տարբեր խմբերում և նախագծերում ներկայացող սաքսոֆոնահար Դավիթ Մելքոնյանը «Առնո Բաբաջանյան» համերգասրահում հանդես կգա սեփական խմբով: Հայկական մեզ ծանոթ երգերի նոր մոտեցումներ, հեղինակային ստեղծագործություններ և օրիգինալ մշակումներ: • Աննա Կոստանյան` վոկալ • Դավիթ Մելքոնյան` սաքսոֆոն • Դանիել Մելքոնյան` շեփոր, ֆլյուգելհորն • Արեգ Օրդյան` կիթառ • Կարեն Մամիկոնյան` դաշնամուր, ստեղնաշարայիններ • Էդգար Ավետիսյան` բաս կիթառ • Արման […]

Գնել Տոմս