«Երևան» լարային քառյակ
Դեկտեմբերի 23-ին ժամը 19։00-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա «Երևան» լարային քառյակի համերգը։ Ծրագրում՝ •Ֆրանց Շուբերտ - Կվարտետ թիվ 14, ռե մինոր, «Աղջիկը և մահը» •Ֆելիքս Մենդելսոն - Կվարտետ թիվ 6, ֆա մինոր •Էդվարդ Միրզոյան - Կվարտետ ռե մինոր • Տեղեկությունների համար՝ 098881717
Կային, չկային հեքիաթներ
ԿԱՅԻՆ, ՉԿԱՅԻՆ ՀԵՔԻԱԹՆԵՐ գրական-գեղարվեստական պերֆորմանս՝ երաժշտական նվագակցությամբ Ամանորին ընդառաջ՝ թատրոնի և կինոյի դերասանները Armenian String Quartet-ի դասական երաժշտության կատարումների ուղեկցությամբ կկարդան աշխարհի ժողովուրդների հեքիաթները։ «Կային, չկային հեքիաթներ» ժողովածուի մեջ հյուսված են աշխարհի ժողովուրդների 26 լեգենդ՝ նկարազարդված տարբեր երկրների երիտասարդ նկարիչների կողմից։ • Յուրահատուկ գրքի ստեղծման մասին կպատմեն հրատարակիչ, Perspectum հրատարակչության տնօրեն, հեքիաթների գրքի գաղափարի հեղինակ […]
«Ասոնանս» անսամբլ | համերգի ցուցադրություն
Դեկտեմբերի 25-ին` ժամը 17:00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահի Ներքնահարկում, «Խաչմերուկներ 2022․ Ժամանակակից երաժշտության օրեր» միջազգային փառատոնի շրջանակներում տեղի կունենա «Ասոնանս» անսամբլի համերգի ցուցադրությունը։ • Մուտքը հրավիրատոմսերով • Տեղեկությունների համար՝ 010569554
Քվենտին Մուր
• Արևային էներգիայով երգիչը Տեխասից • Քվենթին Մուրը գրավել է հանդիսատեսին իր անկեղծ ելույթովներով։ Երաժիշտը տիրապետում է տարբեր գործիքների, նախընտրում է կիթառ և հարվածային գործիքներ, բացի այդ, տիրապետում է վոկալային տարբեր տեխնիկաների։ Քվենտինի երաժշտությունը մեղեդային է, ներառում է սոուլի, R&B-ի և ֆանկի տարրեր։ Հեղինակային երգերին զուգահեռ՝ երաժշտի համերգային ծրագրերում տեղ է հատկացվում նաև համաշխարհային հիթերին։ […]
Անդրեյ Կոնդակով Տրիո | Ջազի արևային կողմում
Հունվարի 14-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահը կհյուրընկալի ջազ կոմպոզիտոր, դաշնակահար Անդրեի Կոնդակովին։ Կոնդակովը բազմաթիվ ռուսական և միջազգային ջազ երաժշտական նախագծերի հիմնադիրն է, ինչպես նաև՝ Սանկտ Պետերբուրգի JFC ջազ ակումբի գեղարվեստական ղեկավարը: •Միխաիլ Ֆոմինիխ (կոնտրաբաս) •Արկադի Արտյուշևսկի (հարվածայիններ) •Տեղեկություններրի համար՝ 098 88 17 17
Դեյվ Գյոդակյան | GigHunters
Հունվարի 21-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում որսալու ենք Դեյվ Գյոդակյանի GigHunters-ի ջազային պահերը։ •Դավիթ Մելքոնյան՝ սաքսոֆոն • Հայկ Գրիգորյան՝ շեփոր • Արեգ Օրդյան՝ կիթառ • Արման Պեշտմալջյան՝ ստեղնաշարային • Դեյվ Գյոդակյան՝ կոնտրաբաս • Հարություն Հարությունյան՝ հարվածայիններ • Տեղեկությունների համար՝ 098 88 17 17