Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբ
Դեկտեմբերի 10-ին, ժամը 19:00-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի համերգը։ Մենակատարներ՝ • Եվա Եգանյան • Մավր Մկրտչյան • Լուսինե Գասպարյան • Արտակ Ստեփանյան • Մոնիկա Նազարյան • Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Նորայր Դավթյան • Տոմսերի և տեղեկությունների համար՝ 098 881717 Հայաստանի պետական ֆիլհարմոնիա (Աբովյան 2)
ԴԵՄՔԵՐ – ԿՈՂՄԵՐ | ջազ և ցուցահանդես
«Առնո Բաբաջանյան» համերգասրահի ՆԵՐՔՆԱՀԱՐԿՈՒՄ անց է կացվում Հայկ Գրիգորյանի «Դեմքեր-Կողմեր» ցուցահանդեսը, որը Դեկտեմբերի 10-ին, ժամը 19։00-ին կեզրափակվի համերգով։ Հայկ Գրիգորյանը (շեփոր), Կարեն Մամիկոնյանը (դաշնամուր) և Արման Մնացականյանը (հարվածայիններ) ջազ երաժշտության և պատկերների կենդանի համաձուլում կստեղծեն։ Տոմսերի և տեղեկությունների համար՝ 098 881717 Տոմսերի առցանց վաճառքը՝ https://bit.ly/3H9GWvD Հայաստանի պետական ֆիլհարմոնիա (Աբովյան 2)
Ֆրանսիական երաժշտության երեկո
Դեկտեմբերի 13-ին, ժամը 19։00-ին համեցեք «Առնո Բաբաջանյան» համերգասրահ՝ ունկնդրելու Ֆրանսիական երաժշտություն՝ ֆլեյտահար Լիա Հարությունյանի մատուցմամբ։ Ծրագրում՝ • Շառլ-Մարի Վիդոր • Կլոդ Դեբյուսի • Մորիս Ռավել • Նվագակցող՝ Հռիփսիմե Աղաքարյան (դաշնամուր) • Տեղեկությունների համար՝ 098881717
«Ակունք» ազգագրական համույթ | Գորիս
Դեկտեմբերի 17-ին, ժամը 19:00-ին Գորիսի Վ․ Վաղարշյանի անվ․ պետական դրամատիկական թատրոնում կկայանա Մարո Մուրադյանի անվան «Ակունք» պետական ազգագրական համույթի համերգը։ Համույթը ներկայացնում է Արևմտյան և Արևելյան Հայաստանի ամբողջական մշակույթը։ Երգեր, պարեր և երաժշտական նմուշներ՝ աշխատանքային, հարսանեկան, քնարական, հայրենասիրական ու հոգևոր երգեր։ • Գեղարվեստական ղեկավար՝ Արթուր Շահնազարյան։ •Տեղեկությունների համար՝ 010 56 95 54 ՄՈՒՏՔՆ ԱԶԱՏ Է […]
«Ակունք» ազգագրական համույթ | Կապան
Դեկտեմբերի 18-ին, ժամը 19:00-ին Կապանի Ալ․ Շիրվանզադեի անվ․ պետական դրամատիկական թատրոնում կկայանա Մարո Մուրադյանի անվան «Ակունք» պետական ազգագրական համույթի համերգը։ Համույթը ներկայացնում է Արևմտյան և Արևելյան Հայաստանի ամբողջական մշակույթը։ Երգեր, պարեր և երաժշտական նմուշներ՝ աշխատանքային, հարսանեկան, քնարական, հայրենասիրական ու հոգևոր երգեր։ • Գեղարվեստական ղեկավար՝ Արթուր Շահնազարյան։ •Տեղեկությունների համար՝ 010 56 95 54 ՄՈՒՏՔՆ ԱԶԱՏ Է […]
Սայաթ-Նովա 300 – Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլ
Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլի համերգը նվիրված է հայ բանաստեղծ-աշուղ Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակին։ • Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Գևորգ Մանասյան • Տնօրեն և դիրիժոր՝ պրոֆեսոր Հրաչ Նազարյան • Խմբավար և մեներգիչ՝ Լաուրա Մամյան • Կոնցերտմայստեր՝ Աշոտ Վարդանյան Մեներգիչներ՝ • Գայանե Սիմոնյան • Հասմիկ Մկրտչյան • Էդգար Դանիելյան • Արամ Մովսիսյան • Արսեն Համբարյան […]